Աշխարհ

13.06.2016 16:30


Էրդողանը խոստովանել է, որ հիասթափված է Օբամայի և Պուտինի հետ հարաբերություններից

Էրդողանը խոստովանել է, որ հիասթափված է Օբամայի և Պուտինի հետ հարաբերություններից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ հիասթափված է ԱՄՆ և ՌԴ առաջնորդներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններից։ Այս մասին, «Hürriyet Daily News»–ի փոխանցմամբ, Էրդողանն ասել է մամուլի ասուլիսում՝ ԱՄՆ–ից վերադառնալուց հետո։

Թուրք գործիչը թախիծով է հիշել Ամերիկայի հետ «օրինակելի հարաբերություններ» կառուցելու և ՌԴ հետ առևտրային համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու իր հույսերը։ Նախագահը նշել է, որ այդ ակնկալիքները չեն իրականացել մեծ մասամբ Սիրիայի իրադարձությունների պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը