Աշխարհ

13.06.2016 16:15


ՌԴ ԱԳՆ–ից արդարացի են համարում ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնոջ նշանակումը

ՌԴ ԱԳՆ–ից արդարացի են համարում ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնոջ նշանակումը

Ռուսաստանի ԱԳՆ–ում արդարացի են համարում Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կնոջ նշանակումը։ Այս մասին РИА «Новости»–ին ասել է փոխարտգործնախարար Գեննադի Գատիլովը։

«Պետք է նշել, որ վերջին ժամանակներս որոշ պետությունների կողմից ավելի շատ են կոչեր հնչում այն հարցով, որ քլխավոր քարտուղարի պաշտոնը կին զբաղեցնի։ Կարծում ենք՝ դա միանգամայն արդարացի է»,–նշել է Գատիլովը։

Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ այդ հարցում արհեստականորեն չէր բարձրացնի գենդերային մոտեցումը։

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կին թեկնածու առաջադրելու գաղափարն առաջարկել էր ներկա քարտուղար Պան Գի Մունը, որի լիազորություններն ավարտվում են 2016թ. դեկտեմբերի 31–ին։

«Life»–ի փոխանցմամբ՝ հնարավոր թեկնածուների թվում են ՄԱԿ զարգացման ծրագրի ղեկավար Հելեն Քլարքը, ՅՈՒՆԵՍԿՕ–ի գործադիր տնօրեն Իրինա Բոկովան, Չիլիի և Լիտվայի նախագահներ Միշել Բաչելեթն ու Դալյա Գրիբաուսկայտեն, ինչպես նաև Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ–Շմիթթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը