Կարծիք

13.06.2016 15:45


Սերժ Սարգսյանն ընտրել է իշխանությունը պահելու ամենապարզունակ՝ ուժային տարբերակը

Սերժ Սարգսյանն ընտրել է իշխանությունը պահելու ամենապարզունակ՝ ուժային տարբերակը

Հաճախ ասում ենք այն մասին, որ Հայաստանի իշխանություններն իրենց տապալված քաղաքականությանը որևէ արդարացում, քննադատությանը որևէ պատասխան չունեն։ Իրականում դա այդքան էլ այդպես չէ։ Սերժ Սարգսյանը պատասխան ունի, և իր դիրքորոշումը շատ հստակ է։ Հայաստանը դիտարկելով որպես գրավյալ տարածք, որից նա եկամուտ է ստանում և բացարձակ չմտահոգվելով ազգային շահերով, նա ընտրել է իշխանությունը պահելու ամենապարզունակ՝ ուժային տարբերակը։ Նա այսօր ունի ահռելի ոստիկանական բանակ, որն, առանց վարանելու, հարկ եղած դեպքում անպայման կկիրառի, կասեի՝ «սեփական ժողովրդի դեմ», բայց համոզված չեմ, որ այդ մարդն իրեն հայ ժողովրդի մաս է համարում։ Եվ եթե խնդրին նայում ես այս կողմից, պարզ է դառնում, թե ինչու է, օրինակ, ՀՀ Ազգային ժողովի նախագահը Գալուստ Մաէստրո Սահակյանը, թե ինչպես կարող էր Աշոտյանի պես «վառ անհատականությունը» լինել կրթության և գիտության նախարար։ Թե ինչու են, օրինակ, Հերմինե Նաղդալյանի պես մարդիկ նեկայացնում մեր շահերը ԵԽԽՎ-ում ու իրենց «հեղինակավոր» կարծիքը հայտնում Հայաստանի համար կարևորագույն հարցերի շուրջ։ Ծաղրածուներով խորհրդարանն ու ամբողջ պետական համակարգը հեղեղած անձը, ով կրկեսի է վերածել մեր երկիրը, դրանով շատ հստակ ուղերձ է հղում հայ հասարակությանը և քաղաքական դաշտին։ Նույնն էլ վերջին օրերին տեղի ունեցավ Սամվել Բաբայանի վերադարձի և իր կողմից իշխանությունների քննադատության հետ կապված։ Սկզբում դեմ տվեցին քաղաքական «ծանր հրետանին»՝ ի դեմս Մաէստրոյի, Շարմազանովի ու Վահրամ Բաղդասարյանի, որոնց խոսքերն ընդհանրապես և այս դեպքում՝ ևս, առավելագույնը ծիծաղ են առաջացնում, իսկ շատ հաճախ՝ ուղղակի հասարակության զայրույթը։ Այնուհետև ավելի պարզ իրենց միտքը հասարակությանը հասցնելու համար պատվիրեցին Հայկ Խանումյանի ծեծը։ Հիմա էլ հերթը հասել է Գեղամյանի կալիբրի խեղկատակներին։ Ուռա-հայրենասիրությունից Աբդուլլա Գյուլի գիրկն ընկնող, ԵՄ հետ ասոցացման պայմանագրով Եվրասիական միություն մտնող, Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևոր Սերժ Սարգսյանն այս հարցում հավատարիմ է իր դիրքորոշմանը և պատրաստ է «մինչև վերջ գնալուն»։ Իսկ մե՞նք․․․

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը