91 տարեկանում կյանքից հեռացել է անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Օֆելյա Համբարձումյանը:
Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին Երևանում, սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ։
Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը, աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններից շատերի առաջին կատարողն է եղել։
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:
Կյանքից հեռացել է Օֆելյա Համբարձումյանը

7or.am