Լրահոս

09.12.2009 14:21


«Այբ» կրթահամալիրը ծրագրել է ապագայի հայկական դպրոց հիմնադրել

«Այբ» կրթահամալիրը ծրագրել է ապագայի հայկական դպրոց հիմնադրել

«Այբ» կրթահամալիրը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ «Հայկական դպրոց» թեմայով քննարկում էր կազմակերպել։ Կլոր սեղանին մասնակցում էին երկու տասնյակից ավելի գործարարներ, որոնք իրենց առաջարկություններն ու կարծիքներն էին արտահայտում դպրոցաշինության  արդյունավետ կառավարման, կրթական բովանդակության և տեխնոլոգիաների, կրթության հովանավորչության և դպրոց-գործարար համայնք փոխհարաբերությունների վերաբերյալ։

Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի՝  «Այբ կրթական հանգույց» կոչվող ծրագիրն ուղղված է ապագայի հայկական դպրոց ստեղծելուն, և իրենք մեծ սպասելիքներ ունեն, որ այն կդառնա համահայկական։

-Հայեցակարգը մշակելուց առաջ բազմաթիվ քննարկումներ են եղել MIT-ի «Հարվարդի» համալսարանի հետ, և անշուշտ շատ կարևոր էր տեղի հասարակական ու գործարար համայնքների կարծիքը։ Առաջին քննարկումը տեղի է ունեցել լրատվամիջոցների ղեկավարների հետ, ապա ճարտարապետների հետ, ովքեր պետք է կյանքի կոչեին մեր մտահղացումները։ Եվ այսօր էլ գործարարաների հետ է հանդիպում, որը շատ կօգնի դպրոցի կառավարման համակարգը զարգացնելուն,-նշել է նա։

Դավիթ Սահակյանը նշել է, որ հայկական  ապագայի դպրոցը կրօջախ է, որը կբացահայտի երեխայի ներուժը տարբեր ասպարեզներում՝ ներառյալ արվեստը։

«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր-Մեսրոպ Արամյանն էլ նշել է, որ այս ծրագիրն արժանացել է ՀՀ նախագահի հավանությանը, և նա խոստացել է 6,5 հա տարածք տրամադրել, որի վրա պետք է կառուցվի «Այբ կրթական հանգույը», բայց դա եղել է բանվոր խոստում և մինչ այսօր փաստաթղթային ձևակերպում չի ստացել, ինչն էլ խոչընդոտում է ծրագրի իրականացման աշխատանքներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը