Աշխարհ

13.06.2016 19:41


Բրիտանացի տղաներին թույլատրել են կիսաշրջազգեստով դպրոց հաճախել

Բրիտանացի տղաներին թույլատրել են կիսաշրջազգեստով դպրոց հաճախել

Բրիտանական մոտ 80 դպրոցում ներդրվել է գենդերային տեսանկյունից համազգեստի չեզոք ձևը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին», այժմ, նոր կարգի համաձայն, տղաները կարող են հաճախել դպրոց շրջազգեստներով, իսկ աղջիկները՝ տաբատով։

Նշվում է, որ նորամուծությունը կառավարության քարոզարշավի մասն է։ Այդկերպ իշխանությունները փորձում են հանրության ուշադրությունը սևեռել այն երեխաների վրա, ովքեր դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել իրենց գենդերային պատկանելության հարցում։

Որոշ քրիստոնեական կազմակերպություններ մտահոգություն են հայտնել, որ նման որոշումը կարող է հանգեցնել նրան, որ առաջնային դպրոցական տարիքի երեխաներ շփոթվեն, իսկ միջնակարգ դպրոցի սաները՝ նեղվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը