Աշխարհ

13.06.2016 10:20


Օռլանդոյի գնդակահարությունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ–ն (տեսանյութ)

Օռլանդոյի գնդակահարությունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ–ն (տեսանյութ)

Ամերիկյան Օռլանդո քաղաքի գեյ ակումբի այցելուների գնդակահարությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ ահաբեկիչների գործակալություններից մեկին հղումով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանրությանը հայտնել էր, որ կատարվածն ահաբեկչություն է եղել։ Սպիտակ տան և կառավարական մյուս շենքերի առաջ ծածանվող դրոշներն այսօր իջեցվել են։ ТАСС–ի փոխանցմամբ՝ հայտարարված սուգը կտևի մինչև հունիսի 16–ը (16–ը ներառյալ)։

Հայտնի է, որ գրոհի հեղինակ Օմար Մաթինի ընտանիքն ԱՄՆ էր ժամանել Աֆղանստանից, ինքը գրոհայինը ծնվել է Նյու Յորքում, աշխատում էր անչափահասների ուղղիչ աշխատանքային գաղութում։

Հիշեցնենք՝ Օռլանդոյի գեյ ակումբում իրականացված ահաբեկչության հետևանքով 50 մարդ է զոհվել, ևս 53–ը՝ վիրավորվել։ Գրոհայինը զինված էր ինքնաձիգով ու ատրճականով։ Ականատեսները հրեշավոր ու սարսափազդու են որակել ակումբում կատարվածը։ Իրավապահները ոչնչացրել են հանցագործին հենց ակումբում։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը