Իշխանությունները տափակ, էժանագին և անորակ քարոզ են իրականացնում Սամվել Բաբայանի դեմ
Հայաստանի իշխանություններն այնքան տափակ, էժանագին և անորակ քարոզ են իրականացնում Սամվել Բաբայանի դեմ, որ ուզես թե չուզես, սկսում ես դրական վերաբերվել այս մարդուն: Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ վերջերս նրա դեմ «բոցաշունչ» ելույթներ են ունեցել այնպիսի «հարգված և սիրված» գործիչներ, ինչպիսիք են Գալուստ Սահակյանը և Արտաշես Գեղամյանը, դրական վերաբերմունքի չափաբաժինը կրկնապատկվում է:
Լավագույն բանը, որը հիմա կարող են անել իշխանությունները, դա լռելն է և հետագա զարգացումներին չխառնվելը: Իսկ հասարակության անելիքն այս ամենի մեջ պետք է լինի հետևյալը՝ ուշադիր հետևել և վերլուծել քաղաքական զարգացումները, և ճիշտ կողմնորոշվել` ի նպաստ մեր երկրի շահերի:
Հ.Գ.: Վերջին ութ տարիների ընթացքում իշխանությունների անձնական շահերը չեն համապատասխանել մեր երկրի պետական շահերին: Հետևությունները թողնում եմ ձեզ:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից