Կարծիք

12.06.2016 22:34


Երբ Սերժ Սարգսյանի հույսն է «դատարկ դհոլը»

Երբ Սերժ Սարգսյանի հույսն է «դատարկ դհոլը»

Տարիներ առաջ Սերժ Սարգսյանը քաղաքական պայքարի բովում Արտաշես Գեղամյանին անվանել էր «դատարկ դհոլ», սակայն տարիներ անց այդ նույն «դատարկ դհոլը» վերածվել է Սարգսյանի քարոզչաքան գործիքի: Արտաքին ոլորտում Գեղամյանը քծնում է ռուսներին, ներքաղաքական պայքարում՝ քննադատում բոլոր նրանց, ովքեր Սերժ Սարգսյանի անձնական իշխանության համար վտանգ են ներկայացնում: «Դատարկ դհոլի» նոր թիրախն է դարձել Լեռնային Ղարաբաղ վերադարձած Սամվել Բաբայանը:

Չեմ անդրադառնա դհոլի քննադատությունների բովանդակային մասին, որովհետև դա անիմաստ եմ համարում, սակայն կուզենայի ֆիքսել մեկ բան՝ Բաղրամյան 26-ի «տիրակալի» ներիշխանական դիրքերն այնքան թույլ են, որ նա իր հույսը դրել է ծայրից ծայր վարկաբեկված Արտաշեց Գեղամյանի վրա: Բայց դե, մի կողմից էլ լավ է, որ Բաբայանին «դատարկ դհոլի» պես մարդիկ են քննադատում: Ինչքան շատ իրեն քննադատեն նման «ժամկետանց» քաղաքական գործիչները, այնքան ավելի շատ կավելանա Բաբայանի ժողովրդականությունը:

Վարդան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը