Աշխարհ

10.06.2016 23:22


Զախարովա. «Զարմացած ենք Նժդեհի արձանի տեղադրմամբ»

Զախարովա. «Զարմացած ենք Նժդեհի արձանի տեղադրմամբ»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ: Այս մասին հայտնում է «RIA Novosti»-ն:

«Բոլորը քաջ գիտեն մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ: Մեր վերաբերմունքը նացիզմի ցանկացած դրսևորման հերոսականության, նեոնացիզմի, ծայրահեղականության ինչ-որ դրսևորումների մասին, նույնպես բոլորը քաջ գիտեն: Այդ վերաբերմունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Մոսկվայի համար պաշտոնական Երևանի դիրքորոշման հիմնական ցուցիչ է Հայրենական մեծ պատերազմի պատմական ճշմարտության պահպանման հարցի վերաբերյալ մայիսի 9-ի տոնի նկատմամբ վերաբերմունքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը