Քաղաքական

10.06.2016 16:37


Ուորլիքը հաստատել է. Սարգսյան–Ալիև հանդիպումը կկայանա

Ուորլիքը հաստատել է. Սարգսյան–Ալիև հանդիպումը կկայանա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով հունիսի վերջին կայանալիք Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև հանդիպումը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Թեև մենք այս պահին հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չունենք, սակայն կարող ենք հաստատել, որ հանդիպումը կկայանա հունիսի վերջին»,-«Trend» գործակալությանն ասել է Ուորլիքը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ-ում «izvestia.ru»–ի աղբյուրը հայտնել էր, որ հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգում ԼՂ խնդրի կարգավորման հարցով տեղի կունենա եռակողմ գագաթաժողով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը