Օբամային պետք է զրկել Նոբելյան մրցանակից, մինչև որ նա կասի ճշմարտությունը Ցեղասպանության մասին
ԱՄՆ նախագահ Օբաման նոյեմբերի 20-ին Ամերիկայի հայկական կազմակերպություններին հղած իր նամակում «Ցեղասպանություն» տերմինի հետ դարձյալ խայտառակ բառախաղերի էր դիմել: Այս դեպքում, ծայր աստիճան միամիտը միայն կարող է կարծել, թե նա կճանաչի Հայոց Ցեղասպանությունն իր պաշտոնավարման մնացած ժամկետում:
Նախագահական քարոզարշավի ընթացքում, երբ սենատոր Օբաման շարունակ խոստումներ էր տալիս Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին, հայ գործիչները լարված հետևում էին թուրքական կառավարության՝ Հայաստանի հետ երկխոսության կեղծ փաստարկներն օգտագործելու փորձերին, որոնցով նա ձգտում էր Օբամային թույլ չտալ ընտրություններից հետո կատարել իր խոստումը:
Ապրիլի սկզբին, Անկարայւոմ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայոց Ցեղասպանության մասին նրա տեսակետների վերաբերյալ հարցից Օբաման խուսանավեց, նշելով. «Իմ տեսակետները մնում են ուժի մեջ, և ես դրանք չեմ փոխել: Ես շատ եմ ոգևորվել այն նորությամբ, որ դուք, նախագահ Գյուլի ղեկավարությամբ նախատեսում եք մի շարք բանակցություններ և գործընթաց սկսել Հայաստանի ու Թուրքիայի միջև վաղուցվա բազում խնդիրները լուծելու համար, ներառյալ այս մեկը»:
Անկասկած, նախագահներ Օբաման և Գյուլը, ելնելով Հայոց Ցեղասպանության ճանաչումը ձախողելու իրենց սեփական դրդապատճառներից, ծրագրել էին առաջ քաշել հայ-թուրքական բանակցությունները: Ռուսաստանը և Եվրամիությունը միանալով այս պիղծ դաշինքին, ճնշում գործադրեցին Հայաստանի ղեկավարների վրա, որոնք էլ շատ հոժարակամ ենթարկվեցին:
Այս չարաբաստիկ գործարքը կնքվեց, երբ Ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանն ու Թուրքիան հանդես եկան հաշտեցման ճանապարհային քարտեզի համատեղ հայտարարությամբ:
Ուրեմն զարմանալի չէ, թե ինչու Օբաման Ապրիլի 24-ի իր առաջին հայտարարության մեջ կրկնեց այն բոլոր մեղմասություններն (էվֆեմիզմներն) ու բառախաղերը, որոնց համար նա խստորեն դատապարտում էր իր նախորդին՝ նախագահ Բուշին: Օբաման օգտագործեց նախորդ նախագահների հին ու քաջածանոթ ժխտողական ամբողջ բառապաշարը, ինչիսիք են՝ «ողբերգություն», «ջարդ», «1915 թվականի սարսափելի իրադարձություններ», և ամենից անհավանականը՝ «Մեծ եղեռն»:
Օբաման այդ հայտարարության մեջ օգտագործեց նույն խուսափողական պատասխանը, ինչպես դա արել էր Անկարայում. □Ես բազմիցս նշել եմ իմ սեփական տեսակետը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, և այդ պատմության վերաբերյալ իմ տեսակետը չի փոխվել□: Այնուամենայնիվ, նա համառորեն հրաժարվեց նշել, թե որոնք էին նրա իրական տեսակետները:
Բացի այդ, Օբաման կոչ է արել հայերին ու թուրքերին «դիմել անցյալի իրողություններին, որպես առաջ շարժվելու իրենց ջանքերի մաս»: Նա իր եռանդուն աջակցությունն է հայտնել նրանց «խիզախ և կարևոր երկխոսությանը ... առաջ շարժվել այդ ցավոտ պատմության միջով ...» և ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի կառավարություններին՝ «կարգավորման շրջանակն ու ճանապարհային քարտեզը ընդունելու համար»:
Հետևաբար, Օբաման այլևս կասկած չի թողնում, որ նա պատրաստվում է զոհաբերել Հայոց Ցեղասպանության մասին ճշմարտությունը հայ-թուրքական պատրանքային հարաբերությունների վերականգնման զոհասեղանին, այն օգտագործելով որպես «թզենու տերև»՝ իր նախորդ խոստումը քողարկելու նպատակով:
Օբաման, անցյալ ամիս Ամերիկայի հայկական կազմակերպություններին հղած իր նամակում վերահաստատեց, որ իր տեսակետները «20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի» վերաբերյալ չեն փոխվել, սակայն կրկին չմանրամասնեց դրանք: Նախագահը պատասխանում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ամերիկայի Հայկական համագումարի և Հայկական առաքելական եկեղեցու կողմից ստացած նամակին: Հայկական այս երեք կազմակերպություններն իրենց աջակցությունն էին արտահայտել հայ-թուրքական արձանագրություններին և դիմել Սպիտակ տուն՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը: Օբաման իր պատասխանում, ճարպկորեն օգտվելով Հայկական կազմակերպությունների՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամությունից՝ խուսափում էր Հայոց Ցեղասպանության ճանաչման իր նախընտրական խոստումից: Նա կրկնել էր, որ «առաջընթացի լավագույն ուղին ... իրողությունների ուղղակի ընդունումն է», որ հայերն ու թուրքերը պետք է դիմեն անցյալին «որպես առաջ շարժվելու իրենց ջանքերի մաս», և խոստացել էր «առաջիկա ամիսներին շարունակել եռանդուն աջակցել հարաբերությունների կարգավորման նրանց ջանքերին»: Այսպիսով, Նախագահն արձանագրությունները օգտագործել է Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր ջանքերը ձախողելու համար:
Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու խոստման կատարումը բխում է Օբամայի սեփական շահերից, քանի որ նրա բարոյական և քաղաքական վստահության վերականգնմանը կնպաստեր, միանալով նախագահ Ռեյգանին, երկու տասնյակ ազգային խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, Հոլոքոստի և Ցեղասպանության գիտնականներին, որոնք արդեն հաստատել են Հայոց Ցեղասպանության պատմական իրողությունը:
Նախագահ Օբաման չպետք է զարմանա, երբ ամերիկահայերը այլևս չվստահեն և չաջակցեն նրան վերընտրության ժամանակ: Ցեղասպանության հետ խաղացողներին չպետք է վարձահատույց լինել:
Յուրաքանչյուր ոք, ով քաջություն չունի պաշտպանել ճշմարտությունը՝ արժանի չէ Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ. Ռ.Ավագյան