ԲՀԿ, ՀՅԴ և ՕԵԿ երիտասարդական միությունները ներկայացրել են իրենց գործունեությունը
«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ, ԲՀԿ և ՀՅԴ երիտասարդական թևերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը։
ՕԵԿ երիտասարդական միության նախագահ Առաքել Առաքելյանը, ներկայացնելով միության կողմից արդեն իսկ իրականացված միջոցառումները, մասնավորապես նշել է, որ առաջին քայլը Երիտասարդական միությանը կից երիտասարդական հանձնաժողովի ստեղծումն էր:։ Երկրորդ քայլը իրավաբանների խմբի ստեղծումն է, երրորդը' ազգային արժեքների իմաստավորմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումները, չորրորդը երիտասարդական տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումների անցկացումն է։ Նա կարևորել է համագործակցությունը քաղաքական կուսակցությունների տարբեր երիտասարդական միությունների հետ։
ԲՀԿ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանի խոսքերով՝ չի եղել կուսակցությունում տեղի ունեցած այնպիսի կարևոր իրադարձություն կամ կազմակերպչական գործընթաց, , որտեղ իր ուրույն դերն ու նշանակությունը չունենար երիտասարդության հարցերի իրենց հանձնաժողովը։ Նա նշել է, որ կազմակերպությունը գործում է ողջ հանրապետության տարաքծով, երիտասարդության հարցերի 53 հանձնաժողով կա։ Անդրադառնալով իրականացվող միջոցառումներին՝ Վ. Էնֆիաջյանը նշել է, որ վերջերս Ծաղկաձորում տեղի է ունեցել երիտասարդության հարցերով հանձնաժողովի 7-րդ համագումարը, հոկտեմբերի 9-ին էլ ԱԺ-ում քննարկվել է Երիտասարդության մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի արդյունքներն ամփոփվել են և շուտով կներկայացվեն հանրությանը։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը ներկայացնելով միությունը՝ նշել է, որ այն հիմնադրվել է 1993թ. արցախյան ազատամարտի օրերին, և հիմնադիրները հիմնականում եղել են երիտասարդ ազատամարտիկներ, ինչով արդեն իսկ շատ բան ասված է։ Նրա խոսքերով՝ ՀԵՄ-ն այսօր գործում է երկու ճակատով՝ արտաքին և ներքին։ Արտաքին ճակատում միությունը մեծ փորձ ունի տարբեր միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ, որտեղ պարբերաբար բարձրացվում են թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրները։
Ղազարյանը նաև ընդգծել է, որ այն կարծիքը, թե Դաշնակցությունը միայն ազգային հարցերում է ակտիվ, ճիշտ չէ, քանի որ ՀԵՄ-ի ու ՀՅԴ-ի համար օրակարգային են թե՛ արտաքին, թե՛ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրները։

7or.am