Հայաստանն այսօր իրոք որակական փոփոխությունների կարիք ունի
ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Անդրանիկ Թևանյանը երեկ տեղի ունեցած համաժողովի ընթացքում խոսեց կուսակցության նպատակի մասին ու ամրագրեց դրան հասնելու միջոցը: Որպես կուսակցության նպատակներին հասնելու միջոց՝ ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը հստակ ամրագրում է իշխանափոխությունը: Իշխանափոխություն՝ ոչ հեղափոխական միջոցներով, այլ քաղաքական պայքարի շնորհիվ: Իշխանափոխության միջոցով է ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը պատրաստվում հասնել երկրի ներքին և արտաքին քաղաքականության փոփոխությանը: Հայաստանն այսօր իրոք որակական փոփոխությունների կարիք ունի, առկա է նաև փոփոխությունների հասարակական պահանջ: «Քառօրյա» պատերազմը ցույց տվեց, որ այսպես շարունակելու համար մենք ոչ ռեսուրս ունենք, ոչ էլ ժամանակ:
Հայաստանն այսօր իրոք որակական փոփոխությունների կարիք ունի
ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Անդրանիկ Թևանյանը երեկ տեղի ունեցած համաժողովի ընթացքում խոսեց կուսակցության նպատակի մասին ու ամրագրեց դրան հասնելու միջոցը:
Որպես կուսակցության նպատակներին հասնելու միջոց՝ ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը հստակ ամրագրում է իշխանափոխությունը: Իշխանափոխություն՝ ոչ հեղափոխական միջոցներով, այլ քաղաքական պայքարի շնորհիվ:
Իշխանափոխության միջոցով է ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը պատրաստվում հասնել երկրի ներքին և արտաքին քաղաքականության փոփոխությանը:
Հայաստանն այսօր իրոք որակական փոփոխությունների կարիք ունի, առկա է նաև փոփոխությունների հասարակական պահանջ:
«Քառօրյա» պատերազմը ցույց տվեց, որ այսպես շարունակելու համար մենք ոչ ռեսուրս ունենք, ոչ էլ ժամանակ:
Վարդան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից