Լրահոս

09.12.2009 12:59


«Ժառանգություն» խմբակցության ղեկավար. «Գլենդել Հիլզ»-ն իր հակադարձմամբ որևէ մեկիս որևէ բան չապացուցեց»

Օրեր առաջ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն, ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության և  «Ասպարեզ» կազմակերպության այն մեղադրանքների, թե աղետի գոտու վերականգնման ծրագիրը չի իրականացվում, հայտարարություն էր տարածել։

Վերջինում նշված էր, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն աղետի գոտում բնակարանաշինության պետական ծրագիր իրականացնելով՝ Գյումրիում, Սպիտակում, Շիրակի և Լոռու մարզերի 35 գյուղական համայնքներում լայնամասշտաբ գործունեություն է ծավալել, և միայն այս տարի կառուցվել է 1056 բնակարան Գյումրիում, 520 բնակելի տուն Սպիտակում և գյուղական համայնքներում:

«Ինչպես նախատեսված է բնակարանաշինության պետական ծրագրով, այս տարվա ավարտին «Գլենդել Հիլզը» ՀՀ կառավարությանը կհանձնի արդեն պատրաստի բնակարաններն ու տները»,- մասնավորապես ասված էր այդ հայտարարությունում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, սակայն, «7օր»-ին ասել է, որ «Գլենդել Հիլզ»-ի հայտարարույթունը չի կարող սրբագրել այն խախտումները, որ տեղի են ունեցել։

Գլենդել Հիլզը»-ի պատասխանը չի կարող սրբագրել, խմբագրել այն փաստը, որ կառավարությունը ոչ թափանցիկ մրցույթում է իրեն պետական երաշխիք տրամադրել, մեզ համար տակավին անհասկանալի բացատրություններով իր ընտրությունը կատարել, որպեսզի նա իրականացնի աղետի գոտու վերականգնման ծրագիրը, որպեսզի նա պետական երաշխիք ստանա այս ճգնաժամին դիմակայելու հարցում։ Եվ ընդհանրապես, տակավին անպատասխան են մնացել «Ժառանգության» բազմիցս բարձրաձայնած հարցերը, որ նախկին և ներկա պաշտոնյաների անուններն են կապվում այս ընկերության և նրա սեփականության հետ,- նշել է Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ «Գլենդել Հիլզը»-ն իր հակադարձմամբ իրենցից որևէ մեկին հակառակում որևէ բան չի ապացուցել։

-Ուզում եմ հիշեցնել, որ դա այն «Գլենդել Հիլզը» -ն է, որը Հյուսիսային պողոտայում մարդկանց բարբարոսաբար իրենց տներից վտարման տխրահռչակ օպերացիային մասնակցեց իր գերշահույթների համար,- նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը,- մեր հավաստի աղբյուրները թե՛ աղետի գոտուց, թե՛ նաև ընդհանուր տեղեկատվությունը մի բանի մասին են վկայում՝ որ տարեվերջ է, բայց աղետի գոտու վերականգնման ծրագիրը, ինչպես և նախկինում, այս անգամ ևս տապալված է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը