Կարծիք

10.06.2016 13:04


«Համախմբում» կուսակցությունն իշխանություն ստանձնելու լուրջ հայտ է ներկայացնում

«Համախմբում» կուսակցությունն իշխանություն ստանձնելու լուրջ հայտ է ներկայացնում

«Համախմբում» կուսակցությունն իշխանություն ստանձնելու լուրջ հայտ է ներկայացնում։ Երեկ տեղի ունեցած համաժողովի ընթացքում, որը կրում էր «Համախմբումն այլընտրանք չունի» խորագիրը, կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, նախաձեռնող խմբի անդամներ Անդրանիկ Թևանյանը և Մանվել Եղիազարյանը հայտարարեցին, որ կուսակցության նպաատակը Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելն է։ Ի տարբերություն շատ «ընդդիմադիր» ուժերի՝ կուսակցության անդամները հստակ գիտակցում են, որ այդ փոփոխություններին հասնելու միակ ճանապարհն իշխանափոխությունն է։
Իսկապես, այսօր այլևս որևէ մեկը չի ակնկալում, որ գործող իշխանությունները կարող են որևէ բան փոխել երկրում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման։ Իշխանափոխությունը հասարակական պահանջ է, հասարակական պատվեր։ «Համախմբումն» էլ հայտ է ներկայացնում՝ իրականացնել այդ պատվերը։ Համոզված եմ՝ գլխավոր ռեսուրսն էլ լինելու է հենց հասարակության վստահությունը։ Իշխանափոխությունը Հայաստանում այլընտրանք չունի. այլընտրանքը լճացումն է և, առանց չափազանցնելու, հայկական երկու պետությունների վախճանը։ Եվ դա թույլ չտալը յուրաքանչյուր գիտակից քաղաքացու պարտքն է։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը