Լրահոս

19.10.2010 12:38


Օգոստոսի դրությամբ ՀՀ–ում գործազրկությունը 7,1% է։

Օգոստոսի դրությամբ ՀՀ–ում գործազրկությունը 7,1% է։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2010թ. հունվար-օգոստոսին հաշվարկվել է 1 մլն 193 հազ. տնտեսապես ակտիվ բնակչություն, որոնցից 1 մլն 108 հազ. 600-ը զբաղվածներ են, իսկ 84 400-ը՝ պաշտոնապես գրանցված գործազուրկներ։ Նույն ժամանակահատվածում գործազրկության մակարդակը կազմել է 7,1%, որն ավելին է, քան 2008թ. (6,3%) և 2009թ. (6,8%)։ Աշխատանք փնտրողների ընդհանուր թիվը օգոստոսին կազմել է  98 900 մարդ։ Նրանցից չզբաղվածները 84 300 են, որոնցից էլ գործազուրկ են 82 600-ը։

Ըստ ՀՀ մարզերի՝ իրավիճակը հետևյալն է. 2010թ. օգոստոսի վերջի դրությամբ   Երևանում 30 800 աշխատանք փնտրող է գրանցվել, որոնցից չզբաղվածներ են 28 700-ը, իսկ   գործազուրկներ՝ 28 500-ը։ Արագածոտնում  2 700  մարդ աշխատանք է փնտրում, նրանցից 1500-ը չզբաղվածներ են, որոնցից 1400-ը՝ գործազուրկներ։ Արարատում գրանցվել են  4500  աշխատանք փնտրողներ, նրանցից չզբաղվածներ են 3600-ը, որոնցից գործազուրկներ՝ 3500-ը։ Արմավիրում աշխատանք է փնտրում 4500 մարդ, նրանցից  3700-ը չզբաղվածներ են, որոնցից 3700-ը՝ գործազուրկներ։ Գեղարքունիքում գրանցված է 8100  աշխատանք  փնտրող, նրանցից  6100 չզբաղվածեր են, որոնցից 6000-ը՝ գործազուրկներ։ Լոռիում գրանցվել է 13 100 աշխատանք փնտող, նրանցից  11 400-ը՝ չզբաղվածեր, որոնցից 11 200-ը՝ գործազուրկներ։ Կոտայքում գրանցվել է 8500  աշխատանք փնտրող, նրանցից 7700-ը  չզբաղվածեր են, որոնցից 7600-ը՝ գործազուրկներ։ Շիրակում գրանցվել է 11 400 աշխատանք փնտրող, նրանցից 9600-ը՝  չզբաղվածեր, որոնցից  9000-ը՝  գործազուրկներ։ Սյունիքում գրանցվել է  8000  աշխատանք փնտրող՝ 6 000-ը  չզբաղվածեր, որոնցից  5800-ը՝  գործազուրկներ։ Վայոց ձորում գրանցվել է 1500  աշխատանք փնտրող, նրանցից  1100-ը  չզբաղվածեր, որոնցից 1100-ը՝  գործազուրկներ։ Տավուշում գրանցվել է  5700 աշխատանք փնտրող, նրանցից  4800-ը՝   չզբաղվածեր, որոնցից 4800-ը՝ գործազուրկներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը