Կարծիք

10.06.2016 10:43


«Համախմբումը» փակեց բոլոր հարցերը. կուսակցությունը ձգտում է իշխանափոխության

«Համախմբումը» փակեց բոլոր հարցերը. կուսակցությունը ձգտում է իշխանափոխության

Հունիսի 9-ին տեղի ունեցած «Համախմբումն այլընտրանք չունի» համաժողովի ժամանակ ելույթ ունեցան «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները՝ Վարդան Օսկանյանը, Անդրանիկ Թևանյանը, Մանվել Եղիազարյանը։ Բանախոսներն իրենց ելույթներում նշեցին, որ այսօր լայն հասարակության մեջ կա պահանջ լուրջ փոփոխություններ տեսնել Հայաստանում։ Եվ ընդունելով այդ պահանջի իրավացիությունը և արդարացիությունը՝ կուսակցությունն իր առջև հստակ խնդիր է դրել հասնել իշխանափոխության։

Օսկանյանի ու Թևանյանի հայտարարություններն առ այն, որ «Համախմբումը» ձգտելու է իշխանափոխության, վերջ դրեցին բոլոր այն սպեկուլյացիաներին, որոնք կային իշխանական մամուլում կուսակցության ստեղծման հայտարարությունից ի վեր։ Հարցը փակված է. կուսակցությունը ձգտում է իշխանափոխության, և կուսակցության բոլոր քայլերն ուղղված են լինելու հենց այդ նպատակի իրագործմանը։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը