Հայաստանը գտնվում է ճակատագրական փոփոխությունների սահմանագլխին
Համախմբումն այլընտրանք չունի
Սովորաբար յուրաքանչյուր համապետական ընտրություն իր մեջ լուրջ բացահայտումներ անելու խորհուրդ ունի: Եթե նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացահայտվեցին մի քանի քաղաքական միավորներ, որոնք «ընդդիմադիրի դիմակով» սպասարկում էին իշխանության շահերը` խաբելով ժողովրդին, ապա այս ընտրություններից առաջ օրըստօրե պարզվում է, որ երկրում ընդհանրապես չկա այնպիսի կուսակցություն, որին անվերապահ վստահեն: Հասարակությունը հավասարապես հիասթափված է ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական կուսակցություններից։ Հայաստանում քիչ չեն գրանցված քաղաքական ուժերը: Հայաստանի քաղաքական սպեկտրի մեջ մեր պատկերացումներին համահունչ քաղաքական գործունեություն ծավալող քաղաքական ուժեր չկան: ՀՀ-ում ձևավորվող ցանկացած նոր քաղաքական ուժ պետք է աշխատի շատ լուրջ ու միաժամանակ շատ անկեղծ կերպով:
Վստահ եմ, որ Հայաստանի առաջ կանգնած բոլոր խնդիրների լուծման բանալին գտնվում է հենց այդտեղ` թափանցիկ, ազատ, ազատական գաղափարախոսության մեջ. թե՛ տնտեսության զարգացման, թե՛ կոռուպցիայի հաղթահարման, թե՛ համակարգային խեղաթյուրված վիճակի, թե՛ այլ բոլոր հարցերի պատասխանը կարելի է գտնել այստեղ։ Այսօր և՛ հանրային լայն շրջանակները, և՛ իշխանության մեջ առկա առանձին սուբյեկտները, և՛ քաղաքական դաշտի առողջ ուժերը հասկանում են, որ այսպես շարունակել հնարավոր չէ, և պետք է փոխել իրավիճակը: Ամենամեծ ողբերգությունը ես համարում եմ այն, որ քաղաքական ուժերի գործունեության ընթացքում երկրում ստեղծվել է մի վիճակ, որ ստեղծագործ կյանքով, իր ապագան Հայաստանի հետ կապող քաղաքացին կարծես հույս չի կապում ո՛չ քաղաքականության, ո՛չ քաղաքական ուժերի հետ: Այսինքն, քաղաքացին, որն ուզում է Հայաստանի Հանրապետությունում ապրել բարեկեցիկ, ազատ, արդար միջավայրում, կարծես թե բացարձակապես հույս չի կապում որևէ քաղաքական գործընթացի հետ: Այսինքն, որևէ քաղաքական ուժ չի կարողացել այդ խնդրի լուծումը այնպես ձևակերպել, որ հասարակությունը հույս կապի քաղաքական գործընթացների հետ:
Իմ կարծիքով ցանկացած քաղաքական ուժ դա պետք է փորձի անել, սակայն դա, իհարկե, թուղթ ու գրիչով չէ միայն, այլ կոնկրետ գործունեությամբ: Ես հուսով եմ, որ մեզ հաջողվելու է այդ խնդիրը վերջնականապես լուծել: Մենք լինելու ենք շատ բաց, փորձելու ենք այն մարդկանց ներգրավել, որոնք իրոք այդպես մտածում են եւ իրենց տեղը տեսնում են այս հարթակում: Դա կլինի մեր ամենամեծ նվաճումը։
Իհարկե, այս նոր մոտեցումներում մեծ շեշտ է դրված սերնդափոխության վրա: Մենք բոլոր կարևորագույն հարցերի շուրջ ներկայացնելու ենք մեր ծրագրերն ու քաղաքական պայքարի մոտեցումները։ Պարոն Վարդան Օսկանյանը ժողովրդի առջև 25 տարիների կուտակած փորձ ունի, որն ի զորու է շատ սպասված և մեծ փոփոխություններ իրականացնել երկրում:
Առաջարկելու ենք լուծումներ երկրի անվտանգությանն ու բանակի ամրապնդմանը, տնտեսական զարգացմանը, քաղաքական համակարգի բարեփոխմանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում։ Քաղաքականության մեջ, ինչպես եւ սովորական կյանքում, սերնդափոխությունն օրինաչափ երեւույթ է: Հայաստանը գտնվում է ճակատագրական փոփոխությունների սահմանագլխին: Ներկայիս քաղաքական սերունդը չունի պետության զարգացման այլընտրանքային ուղիներ: Ուստի անհրաժեշտ է, որ նոր քաղաքականն սերունդն ինքն իր մասին հայտարարի, և ինքն իրեն պարտադրի հասարակությանը: Գուցե պաթետիկ հնչի, բայց Հայաստանի փրկության ամենակարճ ճանապարհը նոր սերնդի ի հայտ գալն է` իբրև ակտիվ քաղաքական գործոն: Կուսակցությունը դառնալու է այն կարևոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսևորման ավելի բարձր աստիճանի: Կուսակցությունը շարունակելու է աճել ու ամրանալ, ամրանալու է նաև կուսակցություն-հասարակություն կապը: Ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը պետք է նոր թափ հաղորդենք, խթանենք կանանց և երիտասարդական կառույցների բովանդակային ներգրավման մեծացումը:

Նարեկ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից