Սիրանույշ Սերոբյան. «Ես իմ ընտրությունը կատարել եմ»
«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման փոխնախագահ Սիրանույշ Սերոբյանն այսօր հրավիրված «Համախմբումն այլըտրանք չունի» թեմայով արտահերթ համաժողովի ժամանակ խոսել է քառօրյա պատերազմի հետևանքների, արտաքին քաղաքականության ձախողումների և «Համախմբում» կուսակցությանը միանալու մասին։
–Քառօրյա պատերազմն ապացուցեց, որ պատերազմի ժամանակ անունը դնում ենք հայրենիք ու հանձնում ենք ժողովրդին և նույն այդ պայքարող ու անկոտրում ժողովրդին թալանում ենք, բռնության ենթարկում, դրդում, որ արտագաղթի, ծանրացնում ենք սոցիալ-տնտեսական պայմանները: Առհասարակ, քաղաքական-դիվանագիտական ասպարեզում հայկական կողմը այս փուլում պետք է դրսևորի մեծ ակտիվություն, քանի որ տեղի ունեցածի քաղաքական պտուղները բաժին են հասնելու նրան, ով կլինի ավելի նախաձեռնող, ակտիվ և կոշտ,–ասել է Սիրանույշ Սերոբյանը:
Ինչ վերաբերում է մեր արտաքին քաղաքականությանը և ԼՂՀ հարցի կարգավորմանը դիվանագիտական ասպարեզում, ապա, ըստ նրա, մենք ականատես ենք լինում ձախողումների:
–Պատերազմական դաշտում մենք հաղթանակ ենք տանում, իսկ մեր դիվանագիտությունը կաղում է:
Նա հավելել է, որ մեր կյանքի դրական փոփոխության, պետական ապարատում համակարգային փոփոխության, ինչպես նաև երկրի ու ժողովրդի ապագայի համարիր ներդրումն է ցանկանում ունենալ.
–Դուք նույնպես կարող եք լինել որոշիչ դերակատար որոշումների կայացման ու իրականացման գործընթացում՝ ճիշտ ընտրելով ձեր դիրքորոշումը: Ես իմ ընտրությունը կատարել եմ: Համախմբումն այլընտրանք չունի։

7or.am