Մանվել Եղիազարյան. «Մեր հայրենիքը հիվանդ է, և մենք պետք է վիրահատենք նրան» (տեսանյութ)
Արաբո ջոկատի հրամանատար, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մանվել Եղիազարյանը կոչ է արել երիտասարդներին ոչ մի դեպքում չնեղանալ ու չլքել իրենց հայրենիքը, անգամ եթե վիրավորված են, և իրենց առջև ծառացել են բազմաթիվ սոցիալական խնդիրներ։
-Մեր հայրենիքը հիվանդ է: Եթե մեր ծնողները հիվանդ են, մենք իրավունք ունե՞նք նրանցից նեղանալու ու հեռանալու: Հիմա մեր հայրենիքն է հիվանդ, և մենք պետք է վիրահատենք նրան՝ առանց հիվանդի կարծիքը հարցնելու,-«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման արտահերթ համաժողովի ժամանակ ասել է նա:
Մանվել Եղիզարյանը, դիմելով երիտասարդներին, նաև հիշեցրել է իր պատանեկան տարիներից մի դրվագ.
-Երբ ես դպրոցի ավարտական դասարանի աշակերտ էի, իմ ուսուցչուհին պատերազմի մասնակից էր, ես էլ միշտ չարություն էի անում: Նա ասում էր՝ Եղիազարյա՛ն, քեզ մարդավարի պահի, ե՞րբ պետք է պիտանի լինես հայրենիքիդ համար։ Եկավ ժամանակը, և մենք պիտանի եղանք ու ապացուցեցինք, որ ամեն մի հայ զինվոր է։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am