Մենդելեևի աղյուսակի 118–րդ տարրը կկոչվի Յուրի Հովհաննիսյանի անունով
Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) հրապարակել է Մենդելեևի աղյուսակի 7-րդ պարբերությունում 2016թ․հունվարին ավելացված չորս նոր տարրի՝ 113-ի, 115-ի, 117-ի և 118-ի համար առաջարկվող անվանումները։ Այսպես, 113-րդ տարրն առաջարկվում է անվանել Նիհոնիում (Nihonium)՝ Nh, 115-րդ տարրը՝ Մոսկովիում (Moscovium)՝ Mc, 117-րդ տարրը՝ Թեննեսին (Tennessine)՝ Ts, 118-րդ տարրը՝ Օհանեսսոն (Oganesson)՝ Og։
Մինչև նոյեմբերի 8-ն այս անվանումները համարվում են առաջարկվող և գտնվելու են հրապարակային քննարկման փուլում, ինչից հետո IUPAC-ի խորհուրդը պաշտոնապես ընդունելու է այդ անվանումները։ Նշվում է, որ 113-րդ տարրի անվանման ընտրությունը պատկանել է ճապոնական RIKEN ինստիտուտին, իսկ 115-րդ, 117-րդ և 118-րդ տարրերը բացահայտվել են Դուբնայում միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Կալիֆոռնիայի Լիվերմորյան ազգային լաբորատորիայի և Թենեսիի Օաք Ռիջ Ազգային լաբորատորիայի ռուս-ամերիկյան խմբի կողմից։
Մոսկովիումն անվանվել է Մոսկովյան շրջանի, Թեննեսին՝ ԱՄՆ Թեննեսի նահանգի, իսկ Օգանեսսոնը՝ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտորՅուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին։
Մենդելեևի աղյուսակի 118–րդ տարրը կկոչվի Յուրի Հովհաննիսյանի անունով
Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) հրապարակել է Մենդելեևի աղյուսակի 7-րդ պարբերությունում 2016թ․հունվարին ավելացված չորս նոր տարրի՝ 113-ի, 115-ի, 117-ի և 118-ի համար առաջարկվող անվանումները։ Այսպես, 113-րդ տարրն առաջարկվում է անվանել Նիհոնիում (Nihonium)՝ Nh, 115-րդ տարրը՝ Մոսկովիում (Moscovium)՝ Mc, 117-րդ տարրը՝ Թեննեսին (Tennessine)՝ Ts, 118-րդ տարրը՝ Օհանեսսոն (Oganesson)՝ Og։
Մինչև նոյեմբերի 8-ն այս անվանումները համարվում են առաջարկվող և գտնվելու են հրապարակային քննարկման փուլում, ինչից հետո IUPAC-ի խորհուրդը պաշտոնապես ընդունելու է այդ անվանումները։ Նշվում է, որ 113-րդ տարրի անվանման ընտրությունը պատկանել է ճապոնական RIKEN ինստիտուտին, իսկ 115-րդ, 117-րդ և 118-րդ տարրերը բացահայտվել են Դուբնայում միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Կալիֆոռնիայի Լիվերմորյան ազգային լաբորատորիայի և Թենեսիի Օաք Ռիջ Ազգային լաբորատորիայի ռուս-ամերիկյան խմբի կողմից։
Մոսկովիումն անվանվել է Մոսկովյան շրջանի, Թեննեսին՝ ԱՄՆ Թեննեսի նահանգի, իսկ Օգանեսսոնը՝ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին։
7or.am