Աշխարհ

09.06.2016 16:00


ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում եռակողմ գագաթաժողով կանցկացվի

ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում եռակողմ գագաթաժողով կանցկացվի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում եռակողմ գագաթաժողով կանցկացվի։ Այդ մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը։

ՌԴ արտաքին գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ այսօր ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիոյին:

«Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերի հետ կապված հարցեր, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթաժողովի նախապատրաստումը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն՝ չհստակեցնելով հանդիպման ժամկետները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը