Քաղաքական

09.06.2016 15:35


Աղվան Պողոսյան. «Սա՛ է համախմբումը» (տեսանյութ)

Աղվան Պողոսյան. «Սա՛ է համախմբումը» (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման արտահերթ համաժողովը՝ «Համախմբումն այլընտրանք չունի» կարգախոսի ներքո։

Իր ելույթում երիտասարդական շարժման ղեկավար Աղվան Պողոսյանը նշել է, որ արտահերթ այս համաժողովը կազմակերպել են՝ հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական իրադրությունը և ԼՂՀ հակամարտության սրացումը:

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կուսակցական մենաշնորհ է դրսևորվում՝ բռնի կերպով կենտրոնացնելով ողջ կառավարական լծակները, զսպելով քաղաքացիական հասարակության ընդվզումները և առաջխաղացումները: Ներկայիս քաղաքական վարչակարգը լուրջ սպառնալիք է դարձել մեր երկրի անվտանգության ու սուվերենության պահպանման համար,–ասել է նա՝ հավելելով, որ քառօրյա պատերազմի հետևանքով մարդկային ու տարածքային կորուստները շատ ցավալի են.

–Շարունակական բնույթ են կրում անարդյունավետ կառավարումը, համատարած կոռուպցիան պետական ապարատում, թալանը, ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը, քաղաքական ու քաղաքացիական համակարգերի փոխլրացնելիության բացակայությունը և սուր հակադրությունները: Բացի այդ, արտաքին քաղաքական ոլորտը պարզապես ձախողված է։

Աղվան Պողոսյանը հավելել է, որ այս ամենի արդյունքում ունենք հուսալքված ժողովուրդ և վստահության ցածր մակարդակ քաղաքական ինստիտուտների նկատմամբ.

Այս դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ անել: Արտագաղթե՞լ, թե՞ պայքարել հանուն արդար և ուժեղ Հայաստանի։ Վարդան Օսկանյանի և նրա թիմակիցների ջանքերով արդեն մի ամիս է, ինչ գործում է իշխանությանն այլընտրանք հանդիսացող, առանցքային և իրական փոփոխությունների ձգտող ուժը՝ «Համախմբումը»։ Նոր կուսակցություն, նոր անելիք ու նոր ծրագրեր, ինչպես նաև՝ քաղաքական սերնդափոխություն. սա՛ է համախմբումը: Բարձր ենք գնահատում բովանդակալից ու գրագետ քաղաքական գործիչների ներգրավվածությունը մեր պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում՝ ի դեմս Վարդան Օսկանյանի և «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը