Կարծիք

09.06.2016 12:50


Այլևս չպետք է ծիծաղել նրա տափակաբանությունների վրա

Այլևս չպետք է ծիծաղել նրա տափակաբանությունների վրա

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հերթական սրամտությունն անցնում է բոլոր սահմանները. նախ այլևս չպետք է ծիծաղել նրա տափակաբանությունների վրա. դրանից, ինչպես երևում է, նա «երես է առնում» և ամեն անգամ երկրին լուրջ վտանգ սպառնացող հայտարարություններ է անում. չմոռանանք, որ նա ԱԺ նախագան է, երկրի թիվ երկրրորդ դեմքը:
Հանրապետությանը լուրջ վտանգ սպառնացող այդ երկրորդն ասում է` մի խուլիգան կարող է ծեծել մի պատգամավորի, և դա սովորական երևույթ է. ինչ կա որ, նման բան պատահում է, չէ որ Հանրապետական կարկառուն ներկայացուցչի համար ամենևին էլ նորություն չէ ծեծելը, քանի որ տարիներ շարունակ նա էլ է ծեծելու, սպառնալու միջոցով ինչ-ինչ հարցեր լուծել և հասել պաշտոնի:

Հայոց պետականությանը լուրջ սպառնալիք ներկայացնող այս ՀՀԿ-ական չարիքը Սամվել Բաբայանի մասով էլ ասում է, որ նա Արցախում լուրջ կռվող է եղել, բայց հետո հանցագործություն է արել, գնացել է այլ երկրներ ման է եկել, իսկ հիմա իբր եկել է պաշտոն է ուզում ստանալ: Եվ ով է խոսում պաշտոն ստանալու, մուրալու մասին, ով է խոսում հանցագործության մասին: Մի մարդ, ով տարիներ շարունակ պաշտոնի համար հանցանք էլ է գործել, մուրացել է և մինչ օրս հանցանք է գործում պետության դեմ:
Դե պարզ է, ամեն մարդ իր արշինով է չափում դիմացինին, ինչպես Սահակյան Գալուստն է անում: Իսկ նա պետք է հասկանա, որ Ս. Բաբայանն իր «պաշտոնը» վաստակել է ժողովրդի կողմից` ազգային հերոս կոչումը ստանալով: Այո, «Վազգեն Սարգսյան» մեդալին արժանացած Սամվել Բաբայանը հրամանատար է եղել և ղեկավարել է Արցախի ազատագրումը, և այն ժամանակ Ս. Բաբայանը լուրջ կռիվ է տվել նաև մահվան դեմ, իսկ Գալուստ Սահակյանն այդ ընթաքում ոչ թե եղել է Արցախում, այլ` Երևանում` վայելելով կյանքը` օղու շշին փաթաթված:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը