Հունիսի 8-ի առավոտյան Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում այցելել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին։
Օմբուդսմենի խնդրանքով պատգամավորը ներկայացրել է իր մասնակցությամբ կատարված դատավարական գործողությունները։ Մասնավորապես, Խանումյանը նշել է, որ քննիչի որոշմամբ ինքը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է, ծանոթացվել է դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը։
Պաշտպանը նաև հետաքրքրվել է, թե արդյոք Խանումյանն ունի քրեական գործով շահերի ներկայացուցիչ։ Պատգամավորը նշել է, որ այդ պահի դրությամբ քրեական գործով իր շահերը ներկայացնում է անձամբ։
Այցելության ավարտին մարդու իրավունքների պաշտպանը հավաստիացրել է, որ գործով վարույթի ընթացքը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում՝ հունիսի 6-ի իր հրապարակային հայտարարությանը համապատասխան։
ԼՂՀ ՄԻ պաշտպանն այցելել է Հայկ Խանումյանին
Հունիսի 8-ի առավոտյան Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում այցելել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին։