Աշխարհ

09.06.2016 12:05


Գրոհայինները գնդակոծել են Հալեպի շուկան. խաղաղ բնակիչներ են զոհվել

Գրոհայինները գնդակոծել են Հալեպի շուկան. խաղաղ բնակիչներ են զոհվել

«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գնդակոծել են Հալեպի Մայդենի շրջանի շուկան. կատարվածի հետևանքով զոհվել է 5 մարդ, ավելի քան 50–ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդել են Սիրիայում հրադադարի համակարգման ռուսական կենտրոնից։

Նախնական տվյալներով՝ գրոհայինները գնդակոծել են շուկան գազի ականապատ բալոններով։ Պատահարի հետևանքով 2 տասնյակ բնակելի տուն է վնասվել։

Նշվում է նաև, որ ծայրահեղականները շարունակում են գնդակոծել Իդլիբ նահանգի Ֆուա քաղաքը և Արդ էլ Վաթայի ու Ռաշայի բնակավայրերը՝ տեղակայված Լաթաքիայում։ «Ջեբհաթ ան Նուսրան» գրոհել է նաև կառավարական զորքերի բլոկպոստերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը