Ահաբեկչություն Թել Ավիվում. հեղինակները պաղեստինցիներ են (տեսանյութ)
Իսրայելի ոստիկանության մամլո քարտուղար Միկի Ռոզենֆելդը հաղորդել է, որ Թել Ավիվում ահաբեկչությունն իրականացրել է 2պաղեստինցի։ Նախօրեին նրանք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ «Սարոնա» փակ շուկայի մոտ։ 2 հանցագործին էլ բռնել են, նրանցից մեկը վիրավոր է։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով մահացել է 4 մարդ, 6 հոգի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ահաբեկչական հարձակման հետաքննությունը շարունակվում է։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն։ Համաձայն Պաղեստինի «Մաան» տեղեկատվական գործակալության տվյալների՝ հանցագործները զարմիկներ են, ովքեր ապրում են Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Հեբրոն քաղաքում։
Համաձայն ստացված տվյալների՝ մուգ կոստյումներով և փողկապներով չարագործները մտել են ռեստորան, որը գտնվում է «Սարոնա» շուկայի մուտքի մոտ, պատվիրել են աղանդեր և առանց որևէ բան ուտելու՝ կրակ են բացել։ Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են այցելուները խուճապահար փախչում։
Ահաբեկչություն Թել Ավիվում. հեղինակները պաղեստինցիներ են (տեսանյութ)
Իսրայելի ոստիկանության մամլո քարտուղար Միկի Ռոզենֆելդը հաղորդել է, որ Թել Ավիվում ահաբեկչությունն իրականացրել է 2 պաղեստինցի։ Նախօրեին նրանք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ «Սարոնա» փակ շուկայի մոտ։ 2 հանցագործին էլ բռնել են, նրանցից մեկը վիրավոր է։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով մահացել է 4 մարդ, 6 հոգի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ահաբեկչական հարձակման հետաքննությունը շարունակվում է։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն։ Համաձայն Պաղեստինի «Մաան» տեղեկատվական գործակալության տվյալների՝ հանցագործները զարմիկներ են, ովքեր ապրում են Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Հեբրոն քաղաքում։
Համաձայն ստացված տվյալների՝ մուգ կոստյումներով և փողկապներով չարագործները մտել են ռեստորան, որը գտնվում է «Սարոնա» շուկայի մուտքի մոտ, պատվիրել են աղանդեր և առանց որևէ բան ուտելու՝ կրակ են բացել։ Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են այցելուները խուճապահար փախչում։
Մանրամասն՝ տեսանյութում։
7оr.am