Կարծիք

09.06.2016 07:55


Թախթաբիթին երբ տունդ է մտնում, ընտանիքի բոլոր անդամները կորցնում են քունը

Թախթաբիթին երբ տունդ է մտնում, ընտանիքի բոլոր անդամները կորցնում են քունը

Թախթաբիթին երբ տունդ է մտնում, ընտանիքի բոլոր անդամները կորցնում են քունը: Ուժգին քոր է սկսվում, ու ահավոր նյարդային մթնոլորտ է տիրում տանը:
Բոլորն այս ու այն կողմ են վազում, որ մի ճար գտնեն ու ազատվեն դրանից:
Նորմալ տներում կարճ ժամանակում թախթաբիթիներից ազատվելու միջոցը գտնում են: Կավճանման նյութ է, բերում քսում-գծում են կոնկրետ տարածքում, եւ դրանք վերանում են...
Տան անդորրը վերականգնվում է...
Իսկ մեզանում դեռ քորն ու նյարդային վիճակը շարունակվում են...
Կամ միջոցներ գտնելու զահլա չունենք, կամ էլ մեր թախթաբիթիները գծած կավիճն ուտում-մարսում են ու...մնում են...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը