Քիչ առաջ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, թե այս գիշեր ուժեղ քամու և ջրհեղեղի պատճառով երկու ժամկետային զինծառայող է զոհվել: Ուրեմն` հասարակությունը, իմ պատգամավոր գործընկերները, ՊՆ վերնախավը պետք է այս փաստը «հանգիստ» ի գիտություն ընդունենք:
Զինվորը, զինվորականը մեր երկրի ամենաթանկ մարդը պետք է լինի, ամենաթանկ արժեքը: Մենք պետք է գիտակցենք զինվորի իրական գինն այսօր, պետք է խորությամբ հասկանանք, թե ինչ արժեք ունեն այսօր ծառայություն անցնող տղաները, պետք է դողանք ամեն կյանքի վրա: Իսրայելը մեկ զինվորի` առևանգված Գիլադ Շալիտի համար ամբողջ աշխարհը խառնեց իրար, ռազմական գործողություններ սկսեց ու վերջում հասավ նրա ազատմանը: Իսրայելի զինվորը գին ունի: Իսրայելի հասարակությունը դողում է այդ գնի վրա: Մենք մեր զինվորից միայն հերոսություն ենք ակնկալում:
Քամի ու անձրև է գալիս` զինվորներ են զոհվում, խրամատը բավարար խորը չէ` զինվորներ են զոհվում, բլինդաժը փլվում է` հանգիստ քնած զինվորներ են զոհվում: Ստացվում է` ինչ-որ բան այնպես չի կառուցվել ու ամրացվել: Ինչ-որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց գործը չեն արել, ինչ-որ պաշտոնյաներ ավելի կարևոր գործեր են ունեցել, քան` այդ հարցերը լուծելը: Սարսափելի հանգստությամբ ենք մենք այս փաստերն արդեն լսում, ընդունում ի գիտություն:
Քաղաքական և լրատվական զանգվածը մեկ զանգով կարող է հարձակվել Սամվել Բաբայանի վրա` առանց կարդալու և առանց հասկանալու, թե ինչ է ասում նա: Իսկ նա, ի դեպ, խոսել էր նաև զինվորի անվտանգության մասին: Նման շեշտադրումով կարծես, թե առայժմ ոչ ոք չի խոսել` գործող բարձրաստիճաններից:
Ամեն զինվոր այսօր ուղղակի անգին է, նրա կյանքը, առողջությունը, անվտանգությունը պետք է լինեն բոլոր «հրատապ» խնդիրներից առաջ: Երկրի բարձրագույն ղեկավարությունը պետք է գոնե ապրիլից սկսած սա գիտակցեր` ձեռնամուխ եղած լիներ այդ անվտանգության հարցերը լուծելուն, ու խնայվող կամ տարբեր ոչ պետական աղբյուրներից հավաքագրվող գումարների առաջնահերթ նպատակակետը պետք է լինեին հենց այդ խնդիրները:
Հասարակությունն էլ` մենք բոլորս, պետք է պահանջենք, անդադար պահանջենք ու հետևենք, որ այդ խնդիրներն օր առաջ լուծվեն, որ զինվորի մահն այլևս սովորական չլինի մեզ համար: Զինվորի մահվան լուրը չպետք է լրահոսի հերթականը լինի: Զինվորի մահվան լուրը հասարակությունը պետք է ցնցի, ոտքի հանի, ստիպի բացատրություն պահանջել ու հետևություններ անել:
Վահե Հովհաննիսյան. «Ապահովել զինվորների անվտանգությունը»

Վահե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ պատգամավոր