Կարծիք

08.06.2016 17:34


Հանրապետական «սաքուլիկների» վարվելակերպը մտավ Արցախ

Հանրապետական «սաքուլիկների» վարվելակերպը մտավ Արցախ

Արցախը միշտ՝ թե՛ միջազգային հանրության գնահատականներով և թե՛ մեր իսկ գնահատականներով, ժողովրդավարության զարգացման մակարդակով ոչ միայն մեզանից առաջ էր, այլ ողջ տարածաշրջանի առաջատարն էր։ Սակայն Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելը կարող է տրամագծորեն փոխել հիշյալ իրողությունը։

Ցավալի է, բայց փաստ. հանրապետական սաքուլիկների վարվելակերպը մտավ Արցախ։ Սա սպառնալիք է Արցախի պետականության ու նաև Արցախի իմիջի համար։ Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է, որ Հայկին ծեծել են քաղաքական դրդապատճառներով, ու հիմա պետք է այս առիթով մի քանի պահանջ դրվի իշխանությունների առաջ՝

1․ Գտնել և պատժի ենթարկել թե՛ մեղավորներին և թե՛ պատվիրատուներին։
2․ Պատժել՝ ընդհուպ մինչև պաշտոնից ազատում, Դավիթ Բաբայանին, ով ծեծից հետո շտապեց հայտարարել, որ այն ուներ կենցաղային պատճառներ։
3․ Շահագրգիռ կողմերը պետք է նաև նստեն բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքական լուծում տան այս իրավիճակին, որովհետև լարվածության ավելացումը վնասում է Արցախի պտականությանը։
4․ Հայաստանի իշխանությունները պետք է դադարեն ճնշումներ բանեցնել Արցախի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս կոշտ արձագանք տան Սամվել Բաբայանի վերադարձի առիթով:
5․ Պետք է ապահովվի Հայկ Խանումյանի և իր ընտանիքի անձնական անվտանգությունը (չնայած սա դեռ ծեծից առաջ պետք էր անել)։
6․ Հայկ Խանումյանն էլ հետագայւմ եթե կրկին հանրահավաքներ է անելու, պետք է դրանք պարտադիր արտոնի, որպեսզի օրենսդրական դաշտում իր հանդեպ «պրիտենզիաներ» չլինեն, ու հետագայում շահարկումների առիթ չլինի։

Խաղաղությունը և համերաշխությունը Արցախում մեզ բոլորիս է պետք։ Մենք պետք է սկսենք պատրաստվել պատերազմի վերսկսմանը, այլ ոչ թե «իրար փոր թափենք»։

Վարդան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը