Կարծիք

08.06.2016 16:32


Մեր զինվորներին էլ հետ բերեք Արցախից, որ հանկարծ Արցախի ներքին գործերին չխառնվեն

Մեր զինվորներին էլ հետ բերեք Արցախից, որ հանկարծ Արցախի ներքին գործերին չխառնվեն

Եթե Արցախը պետք է թողնենք արցախցուն, ապա մեր զինվորներին էլ հետ բերեք Արցախից, որ հանկարծ Արցախի ներքին գործերին չխառնվեն։

***

Հունիսի 6-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իմ՝ որպես լրագրողի մասնագիտական գործունությունը խոչընդոտելու նպատակով ինձնից հափշտակել են իմ անձնական հեռախոսը: ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժինը քրեական գործ է հարուցել ԼՂՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Սակայն լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասով քրեական գործ չի հարուցվել:

ԼՂՀ ոստիկանության տրամաբանությամբ՝ ստացվում է, որ հեռախոսն ինձնից հափշտակել են գումարի համար, այնինչ այդ հեռախոսով ես փորձել եմ կատարել լրագրողական իմ պարտականությունները: Չեմ կարծում, որ եթե ես չփորձեի նկարահանել Հայկ Խանումյանին առևանգող մեքենան, որևէ մեկի մտքով կանցներ հափշտակել իմ հեռախոսը:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը