ԿԽՄԿ-ին հայտնել են Հայաստանի պետական սահմանի հատման դեպքի մասին
Հայկական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին հայտնել է, որ Հայաստանի պետական սահմանի հատման դեպք է արձանագրվել:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ ԿԽՄԿ-ն տվյալ միջադեպի վերաբերյալ կապի մեջ է գտնվում համապատասխան մարմինների հետ:
«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն այցելում է հակամարտության հետևանքով ազատազրկավածներին, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,-նշել է Էթերի Մուսայելյանը։
Կողմերի խնդրանքով, և եթե ազատազրկված անձը ցանկություն է հայտնում վերադառնալու, ԿԽՄԿ-ն կարող է հանդես գալ որպես չեզոք միջնորդ տվյալ անձի վերադարձման հարցում:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։