Կարծիք

08.06.2016 07:32


Բակո Սահակյանի հայտարարությունը իմաստ կունենա, եթե Դավիթ Բաբայանին հանի գործից

Բակո Սահակյանի հայտարարությունը իմաստ կունենա, եթե Դավիթ Բաբայանին հանի գործից

Բակո Սահակյանի հայտարարությունը իմաստ կունենա, եթե Դավիթ Բաբայանին հանի գործից։ Ստացվում է, որ Դավիթը՝ որպես խոսնակ, արդարացրել է հանցագործությունը, իսկ Բակոն, իբր, տեղյակ չի եղել։ Իրականում Դավիթի կողմից արդարացումն ապացույց էր, որ իրենք լավ էլ տեղյակ են։ Եթե իսկապես տեղյակ չի եղել, ու որպես խոսնակ՝ Դավիթը արդարացրել է, ապա պետք է Դավիթը լքի այդ պաշտոնը։

Բակո Սահակյանը նաև հայտարարել է, որ Հայկի հետ «միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը և մեր կողմից որդեգրված արժեքներին»: Դավիթի կողմից հանցագործության արդարացումը ևս հարված է ժողովրդավարությանն ու որդեգրված արժեքներին։ Եթե գոնե մի գրամ ազնվություն կա, ապա Դավիթը պետք է հեռանա։

Իրականում առաջին անգամը չի, որ Դավիթը ոչ ադեկվատ ու փողոցային մակարդակի է իրեն պահում։ Նույնիսկ անձնական նամակներով մարդկանց քֆուրներ է գրում, դա արդեն խոսնակի վարքագիծ չի։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը