Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին եւ նաեւ՝ Սամվել Բաբայանի վերադարձին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քաղքական ուժերին հետեւյալ խորհուրդն է տվել. «Լավ կլինի, որ Հայաստանի քաղաքական ուժերը նստեն իրենց տեղը, և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսների մեջ»:
Նախ՝ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ «պրոցեսների» մասին է խոսում Շարմազանովը, որ մեկնարկել է եւ շարունակվելու է Արցախում:
Շարմազանովն իր այս հայտարարությամբ ակամա բացահայտում է, որ ինչ-որ պրոցեսներ են սպասվում Արցախում, ինչին նախապատրաստվել են Արցախի իշխանությունները՝ դրանց իրականացման համար կոնկրետ սցենար մշակելով (գուցե այդ սցենարն այնտեղ էլ չի մշակվել, այլ Երեւանում, ինչը հայտնի է Շարմազանովին, այն է՝ իշխող ուժին):
Եվ ահա, Հայաստանի իշխանությունը Շարմազանովի միջոցով նախապես զգուշացնում է քաղաքական ուժերին, որ Արցախում ընթացող պրոցեսների մեջ իրենց քիթը չխոթեն:
Ասել է թե՝ հայաստանյան կուսակցությունները, բացի դատարկ դատապարտումներից, պատրաստվում էին նետվել առաջ, հասնել Արցախ եւ բռնարարքի համար տեղում «կատու ճղել», այնքան էլ ճիշտ չէ: Այնպես որ, իզուր է Շարմազանովի անհանգստությունը, ինչն իրականում կեղծ անհանգստություն է: Բայց որ «ընթացող պրոցեսներից» է խոսում, հարց է առաջանում՝ արդյոք ինչ-ինչ զարգացումնե՞ր են նախատեսվում, որոնցից պետք է հայաստանյան ուժերը հեռու մնան:
ՀՀԿ-ին եւ նրա առաջնորդին երբ պետք է, անմիջապես իրենց շուրջն են հավաքում հաճախորդ ուժերին եւ միասնաբար եւ բավական խորը իրենց քիթը խոթում են Արցախի խնդիրների մեջ: Ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանի հրահանգով Արցախի իշխանությունները նախաձեռնեցին սահմանադրական «բարեփոխումների» գործընթացը: Ինքը տոկոս խփելով հանրաքվեն «կայացած» համարեց, ու հերթն արդեն Արցախինն էր:
Ո՞ւմ հայտնի չէ, որ այն, ինչ արվում է Հայաստանում, նույնը պատճենում է Արցախը: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ, ըստ հարմարության, Սերժ Սարգսյանը «քիթը խոթում է» բոլոր ոլորտների մեջ եւ հրահանգում կրկնօրինակել հայաստանյան «փորձը»:
Վերջին բռնարարքը նույն այդ «փորձի փոխանակման արդյունքն» է: Եթե հարցը քիթ խոթելուն կամ չխոթելուն է հասել, ապա Արցախի անկախության ճանաչման ձեւական գործընթացն էլ կարելի է դիտարկել որպես Արցախում ընթացող պրոցեսների մեջ Հայաստանի «քիթը խոթելու» երեւույթ: Մանավանդ որ Արցախում Հայաստանի հետ վերամիավորման տեսակետի կրողներն էլ քիչ չեն (1989-ի հայտնի որոշման կողմակիցները): Եվ երբ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն անհասցե սպառնում էր, թե Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, այդ հարցով անգամ Արցախի ղեկավարության կարծիքը չհարցրեց: Ուղղակի «քիթը խոթեց» եւ հետո չգիտես՝ ում «ֆռռացրեց», ու այդ օրինագիծն անգամ ԱԺ մեծ օրակարգ չմտավ: Բայց սա չէ էականը, այլ այն, որ հիմա ՀՀ իշխող ուժն արգելում է մյուս ուժերին իրենց «քիթը խոթել Արցախում ընթացող պրոցեսների մեջ» (Սահմանադրությունը փոխելիս ասում էին, թե դա արվում է նաեւ կուսակցությունների կայացման, քաղաքական համակարգի բարելավման համար):
Այնուհանդերձ, հարցը մնում է՝ ի՞նչ պրոցեսներ են ընթանում կամ սպասվում Արցախում: Այնտեղ ինչ-որ «դավադրությո՞ւն» է նախապատրաստվում, ինչին պատրաստվում է դիմագրավել տեղի իշխանությունը, թե՞ իշխանությունն է իր քրեաքաղաքական զինանոցից օգտվելու ճանապարհով չեզոքացնելու «ոչ յուրայիններին»:
Իշխանության «խոթած քիթը»

Կիմա Եղիազարյան