Կարծիք

07.06.2016 16:50


Ինչպես Հայաստանում, այժմ՝ նաև ԼՂՀ-ում, ծեծվում է իշխանության դեմ դուրս եկող քաղաքական գործիչ

Ինչպես Հայաստանում, այժմ՝ նաև ԼՂՀ-ում, ծեծվում է իշխանության դեմ դուրս եկող քաղաքական գործիչ

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար, ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանի դեմ կիրառված բռնությունը ոչ միայն հեղինակազրկում է ԼՂՀ պետականությունն ու Սահմանադրությունը, այլև ցույց է տալիս, որ հայաստանյան իշխանությունն այսուհետ երբ ցանկանա՝ ԼՂՀ-ում էլ է իր ձեռքերը կեղտոտելու: Ինչպես Հայաստանում, այժմ՝ նաև ԼՂՀ-ում, ծեծվում է իշխանության դեմ դուրս եկող քաղաքական գործիչ, և կապ չունի, որ նա անձեռնմխելի անձ է, Ազգային ժողովի պատգամավոր, ժողովրդի խոսքը, ցանկությունն արտահայտող։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ոստիկանությունը տեղյակ չէ ոչնչից մինչև այն պահը, երբ բողոք է ներկայացվում պատգամավորին ծեծի ենթարկելու փաստի առնջությամբ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի նախագահի մամուլի խոսնակն արարքը դատապարտելու և ծեծողներին խստորեն պատիժ խոստանալու փոխարեն, փորձում է հիմնավորել հանցագործությունը...

Նմանությունները շատ են, ծեծի ենթարկելու, վախեցնելու, սպառնալու ձեռագիրը` նույնպես, իսկ խնդիրն իրավական դաշտ տեղափոխելուց հետո էլ ավելի ամբողջական կդառնան մեր մտածածն ու սպասելիքները:

Ներկայիս իշխանությունների գործելաոճն է այդպիսին՝ ծեծել, սպառնալ, ջարդել, թքել սեփական ժողովրդի արժանապատվության, կարծիքի, ցանկությունների, օրենքների, Սահմանադրության վրա, եթե իրենց դեմ դուրս գա որևէ մեկը:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը