Կարծիք

07.06.2016 14:59


Արցախի իշխանություններն ունեն շատ քիչ ժամանակ շտկելու իրենց մեջ գտնվող որոշ ուժերի ճակատագրական սխալը

Արցախի իշխանություններն ունեն շատ քիչ ժամանակ շտկելու իրենց մեջ գտնվող որոշ ուժերի ճակատագրական սխալը

Հայկ Խանումյանը երեկ կոնկրետ քաղաքական գործընթաց էր կազմակերպել: Եվ սա պետք է դիտարկել անկախ Սամվել Բաբայանի անձից: Լավնա՞, թե՞ վատնա: Հերոսա՞, թե՞ հետպատերազմյա հանցագործ: Գիտե՞ր, թե՞ տեղյակ չէր Խանումյանի նախաձեռնությունից, էսօր ձեռքերը լվացել է, թե՝ ոչ: Արցախում հայտարարված չէ արտակարգ դրություն և արգելված չեն քաղաքական գործընթացները: Թեպետ իշխանության մոտ կանգնած որոշ դեմքեր արդեն դուրս են տվել, այնուամենայնիվ, Արցախի իշխանություններն ունեն շատ քիչ ժամանակ շտկելու իրենց մեջ գտնվող որոշ ուժերի ճակատագրական սխալը: Այն է՝ անել գործողություններ, որ Արցախը չտարբերվի Ադրբեջանից: Կձերբակալվե՞ն պատգամավորի նշած յոթ հոգուն, ուրեմն շանս կա փրկվելու էս վիճակից, իսկ եթե չէ, ուրեմն առաջիկա պատերազմը շատ ավելի դժվար է լինելու հայաստանցիների ու արցախցիների համար:

Արիս Վաղարշակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը