Գ. Եգանյան. «Արտագաղթի դեմ պայքարելը պատճառների դեմ պայքարելն է»
Հունիսի 7-ին «Հեռանկար» կենտրոնում տեղի ունեցավ սեմինար քննարկում «Արտագաղթի և ներգաղթի խնդիրները Հայաստանում» թեմայով, որին մասնակցեցին քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ և այլք:
-Արտագաղթի դեմ պայքարելը պատճառների դեմ պայքարելն է, – իր ելույթում ասել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Խոսելով արտագաղթի և ներգաղթի ծավալների և պատճառների մասին՝ Եգանյանն ասել է.
-Կա միգրանտների երկու խումբ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետ միգրանտների ոլորտում մեր ուղևորահոսքը հասնում է 4 միլիոնի: 1992 թվականից սկսված մինչև 2015 թվականը կատարվել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ 1992-1994 թվականներիին միգրացիոն հոսքը կազմել է 600 հազար անձ՝ տարեկան 180 հազարի հասնող զանգված: Մեկնումների պատճառների մեջ հարցվողների 100-ից 95-ը նշել են աշխատանքային գործունեությունը, 4-ը՝ սոցիալ կենցաղային անմխիթար իրողությունը և միայն մեկն էր ասում որ մշտական է մեկնում Հայաստանից:
Եգանյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքին, որ մինչև 2001 թվականը մեկնողների 65 տոկոսը հաստատվել է ՌԴ-ում, 10 տոկոսը՝ Եվրոպայում, 10 տոկոսը՝ ԱՄՆ-ում, 7-8 տոկոսը՝ ԱՊՀ այլ երկրներում, 5 տոկոսը՝ այլ երկրներում:
-2001-2007 թթ. ընթացքում միգրացիայի տարբերությունը կազմում է 350 անձ՝ տարեկան 57 հազար զանգված: Նրանցից 70 տոկոսը մեկնել է աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով: 10-15 տոկոսը պատճառների շաքում նշել է ընտանիքի վերամիավորումը, 15-20 տոկոսն այլ պատճառներ է նշել,-իր ելույթում շեշտեց Գ.Եգանյանը:
Ծառայության պետի հավելմամբ՝ 2002թ-ից 2015 թվականներին՝ արտագաղթի և ներգաղթի տարբերությունը 400 հազար է՝ տարեկան միջին հաշվով 30 հազար զանգված: Այս հոսքին բնորոշ է աշխատանքային միգրացիան, որովհետև հարցվածների 80 տոկոսի մոտ նշված է աշխատանքային հանգամանքները, իսկ մնացած 20 տոկոսը մեկնումի պատճառների շարքում այլ պատճառներ է:

«Vesti.am»