Է.Վարդանյան. «Ցավոք, որակյալ մասնագետներն են հեռանում ՀՀ–ից» (ֆոտոշարք,տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 7–ին, «Հեռանկար» կենտրոնում տեղի է ունեցել սեմինար–քննարկում՝ «Արտագաղթի և ներգաղթի խնդիրները Հայաստանում» թեմայով:
Լրագրողների հետ զրույցում քննարկման կազմակերպիչ, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Էլինար Վարդանյանն ադրադարձել է Հայաստանում գոյություն ունեցող արտագաղթի պատճառներին և խնդրի ծրագրային հնարավոր լուծումներին։
–Ոչ թե պետք է խուսափել այս խնդրի մասին խոսելուց, այլ պետք է փորձել գտնել ծրագրային լուծումներ, որոնք կկանխեն արտագաղթը և նպաստավոր պայմաններ կստեղծեն ներգաղթի համար։ Ցավոք սրտի, մենք պետք է կենտրոնանանք այն փաստի վրա, որ Հայաստանում արդեն որակական փոփոխություններ են տեղի ունենում. որակյալ մասնագետներն են հեռանում ՀՀ–ից, ինչը, բնականաբար, վտանգավոր հետևանքներ կարող է առաջացնել։ Միևնույն ժամանակ, ներգաղթ և արտագաղթ գաղափարը պետք է ներկայացվի այնպես, որ այն մարդիկ, ովքեր հեռացել են Հայաստանից, մեզ համար կորսված չհամարվեն։ Պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջիններս վերադառնան հայրենիք,– մանրամասնել է Էլինար Վարդանյանը։
Նա նշել է, որ արտագաղթի հիմնական պատճառներից են տնտեսական և սոցիալական արդարության խնդիրները, մենաշնորհները, ՓՄՁ–ի նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքը։
–Ավելի շատ պետք է լուծման տարբերակներ գտնել, քան վեր հանել արտագաղթի պատճառները,–նշել է Վարդանյանը։
Քննարկմանը ներկա էին մասնագետներ և՛ պետական կառույցներից, և՛ հասարակական սեկտորից, և այն անձինք, որոնց բուն գործունեության նպատակը արտագաղթի խնդիրների ուսումնասիրությունն է։
Էլինար Վարդանյանը նկատել է, որ սեմինար–քննարկումը շարունակական բնույթ է կրելու։
–Կարծում եմ, որ բազմաթիվ թեմաներով քննարկումներ կլինեն, որպեսզի պահպանվի կապը հասարակության հետ,– ասել է նա։

7оr.am