Աշխարհ

07.06.2016 13:59


Ֆինլանդիայում արջը «վախեցրել է» ռազմաբազայում գտնվող 3 հազ զինվորի

Ֆինլանդիայում արջը «վախեցրել է» ռազմաբազայում գտնվող 3 հազ զինվորի

Ֆինլանդիայում «Քայնուու» բրիգադի ռազմաբազայի տարածք մտած արջը վախեցրել է այնտեղ գտնվող 3 հազ զինծառայողի։ Այս մասին հայտնում է «Iltalehti»–ն։

Նշվում է, որ բազայում զբոսնելու ժամանակ արջը կերել է զինվորների օրապահիկը և ցաքուցրիվ արել նրանց իրերը։

Զինծառայողները ստիպված են եղել թաքնվել բեռնատարներում։

«Քայնուուն» Ֆինլանդիայի ցամաքային զորքերի պատրաստման խոշորագույն ուսումնական կենտրոններից է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը