Կարծիք

07.06.2016 11:37


Առիթ չտանք, որ «Սերժը նայի ու ուրախանա»

Առիթ չտանք, որ «Սերժը նայի ու ուրախանա»

Ակնհայտ է, որ Սամվել Բաբայանը դեռ որ առանց զորքի գեներալ է, բայց «զորք» հավաքելու պոտենցիալ ունի, ու որպեսզի դա տեղի չունենա, ցանկացան Հայկին ծեծելով Բաբայանին անպատրաստ քաշել կռվի մեջ, բայց վերջինս կարծես թե սառնասրտությունը պահում է, ու դա գովելի է: Անշուշտ, կարող էր չօգտագործել «ղալաթ» բառը, այլ գտներ ավելի ճիշտ ձևակերպում, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ ինքը դիվանագիտական ակադեմիա ավարտած և ձևակերպումների մեջ կոռեկտ անձնավորություն չի:

Հիմա շատ կարևոր է, որ առիթ չտանք, որ «Սերժը նայի ու ուրախանա»: Իսկ Սերժը ունի մի առաջադրանք՝ «հայաստանցի»–«ղարաբաղցի» կեղծ բաժանումներով, դիմադրության բոլոր հնարավոր օջախների վերացմամբ ու վարկաբեկմամբ հասնել Արցախը հանձնելուն միտված հոգեբանական անառողջ միջավայրի ձևավորմանը հայոց մեջ, որից հետո հողը հանձնելը տեխնիկայի հարց է, իսկ ինքը պատմության առջև «մաքուր» դուրս կգա, և գումարած դրան՝ բանկային հաշիվները պահպանած ու բազմապատկած և ամբողջ մեղքը «հայի անմիաբանությունը» կլինի: Ասածս այն է, որ առիթ չտանք, որ «Սերժը նայի ու ուրախանա»:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը