Լրահոս

19.10.2010 10:27


Ս. Լավրովի և Հ. Քլինթոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Հոկտեմբերի 18-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև։

Արտգործնախարարները քննարկել են միջազգային և ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը։ Մասնավորապես քննարկվել են դեկտեմբերի սկզբին Աստանայում ԵԱՀԿ վեհաժողովի նախապատրաստման հարցերը, ինչպես նաև Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շրջանակներում համագործակցության հեռանկարները։ Կարծիքներ են փոխանակվել Եվրոպայի անվտանգության խնդիրների, մասնավորապես Եվրոպայում սովորական սպառազինության վերահսկողության վերաբերյալ։

Նախարարները քննարկել են նաև մերձավորարևելյան խնդրի կարգավորման հարցերը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային արդի խնդիրներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցության հարցերը, մասնավորապես Աֆղանստանում, Սուդանում, Անդրկովկասում։

Նախարարն ու պետքարտուղարը քննարկել են տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակացույցը, ռուս-ամերիկյան նախագահական հանձնախմբի աշխատանքների ընթացակարգը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը