Կարծիք

07.06.2016 08:25


Մարդ ծեծելով պետություն ստեղծողը վերջում Հյուսիսային Կորեա է ստանում

Մարդ ծեծելով պետություն ստեղծողը վերջում Հյուսիսային Կորեա է ստանում

Այսօր ես հասկացա, որ չեմ ճանաչում Արցախը։ Բոլոր մարդկանց միշտ ասում էի՝ Արցախը ամենաանվտանգ տեղն է աշխարհում, և նույնիսկ ապրիլյան դեպքերից հետո մեր Հայրենիքը ավելի անվտանգ է, քան եվրոպական պետություններից շատերը․․․
Սակայն շատ կոպիտ սխալվում էի, քանի որ մի պետությունում, որտեղ հրապարակում՝ Ազգային ժողովի դիմաց, ծեծում են պատգամավորի, իսկ ծեծելուց հետո տարբեր ամբիոններից սկսում են այդ բռնությունը բնական անվանել, ապա այդ պետությունում սովորական քաղաքացին չի կարող պաշտպանված զգալ իրեն։ Իշխանություննե՜ր, իմացեք, որ այս ձեր քայլը կբերի ևս մեկ արտագաղթի ալիքի, որից հետո էլ անիմաստ կլինի նույնիսկ ձեր մնալը Արցախում․․․Դուռ փակողներն ու հոսանք անջատողներն են մնալու։

P.S Ես որևէ ժամանակ Բաբայանի կողմնակից չեմ եղել և դժվար կլինեմ, բայց մարդ ծեծելով պետություն ստեղծողը վերջում Հյուսիսային Կորեա է ստանում․․

Լեոնիդ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը