Մի ծեծով Արցախը մտավ իրավական շատ լուրջ ճգնաժամի մեջ, անգամ ավելին` սահմանադրական ճգնաժամի մեջ, ինչն Արցախի ղեկավարներն անգամ դեռ չեն պատկերացնում: Ծեծվել է խորհրդարանի պատգամավոր, այսինքն՝ օրենսդիր իշխանության ներկայացուցիչը, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ` հրապարակում, Ազգային ժողովի շենքից դուրս գալուց: Ծեծել են զինվորականներ, և ինչպես գրել է Խանումյանը, ինքը նրանցից յոթին ճանաչում է և պատրաստ է տալ անունները: Ավելին՝ Արցախի նախագահի մամլո խոսնակը (այսինքն՝ նախագահը) հիմնավորում է ծեծը, իսկ ոստիկանությունը հայտնում է, որ տեղյակ չի: Սա պետականության և իրավական մտածողության իսպառ բացակայություն է, ավելին՝ ոչ թե բացակություն է, այլև անգամ դրա մասին պատկերացումների բացակայություն: Միակ մարդը, որն ադեկվատ գտնվեց, գործուղված Օմբուդսմենն էր, որը հրաշալի մասնագետ է և չէր կարող այլ կերպ վարվել, եթե անգամ Խանումյանի նման դանակով սպառնային: Հիմա ինչպե՞ս պետք է վարվի Արցախի Սահմանադրության և տարածքային ամբողջականության երաշխավոր Բակո Սահակյանը, ով նույնպես զուրկ է իրավական մտածողությունից: Քայլերը հստակ են, սակայն ողջ խնդիրն այն է, որ հաշվի առնելով իր հնարավորություններն, ունակությունները և ուժերի դասավորվածությունը՝ ոչինչ էլ չի կարող անել: Իսկ ինչպե՞ս պետք է դուրս գան այդ սահմանադրական ճգնաժամից. դա արդեն մի խնդիր է, որի առջև դեմ–հանդիման է հայտնվել Արցախը:
Արցախի սահմանադրական ճգնաժամը
Մի ծեծով Արցախը մտավ իրավական շատ լուրջ ճգնաժամի մեջ, անգամ ավելին` սահմանադրական ճգնաժամի մեջ, ինչն Արցախի ղեկավարներն անգամ դեռ չեն պատկերացնում: Ծեծվել է խորհրդարանի պատգամավոր, այսինքն՝ օրենսդիր իշխանության ներկայացուցիչը, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ` հրապարակում, Ազգային ժողովի շենքից դուրս գալուց: Ծեծել են զինվորականներ, և ինչպես գրել է Խանումյանը, ինքը նրանցից յոթին ճանաչում է և պատրաստ է տալ անունները:
Ավելին՝ Արցախի նախագահի մամլո խոսնակը (այսինքն՝ նախագահը) հիմնավորում է ծեծը, իսկ ոստիկանությունը հայտնում է, որ տեղյակ չի: Սա պետականության և իրավական մտածողության իսպառ բացակայություն է, ավելին՝ ոչ թե բացակություն է, այլև անգամ դրա մասին պատկերացումների բացակայություն: Միակ մարդը, որն ադեկվատ գտնվեց, գործուղված Օմբուդսմենն էր, որը հրաշալի մասնագետ է և չէր կարող այլ կերպ վարվել, եթե անգամ Խանումյանի նման դանակով սպառնային:
Հիմա ինչպե՞ս պետք է վարվի Արցախի Սահմանադրության և տարածքային ամբողջականության երաշխավոր Բակո Սահակյանը, ով նույնպես զուրկ է իրավական մտածողությունից:
Քայլերը հստակ են, սակայն ողջ խնդիրն այն է, որ հաշվի առնելով իր հնարավորություններն, ունակությունները և ուժերի դասավորվածությունը՝ ոչինչ էլ չի կարող անել:
Իսկ ինչպե՞ս պետք է դուրս գան այդ սահմանադրական ճգնաժամից. դա արդեն մի խնդիր է, որի առջև դեմ–հանդիման է հայտնվել Արցախը:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից