Հայկ Խանումյանին ծեծելը անուղղակի ակնարկ-նախազգուշացում է, որ դու մի կողմ քաշվիր մեր մեծերի բազարներին մի խառնվիր։
Իսկ ո՞վ է Հայկը և ինչ է խորհրդանշում նա․ /անկախ իմ ու նրա շատ հակասություններից/․
- Հայկը Արցախ գալով՝ առաջին իսկ տարում հեռացվել է Արցախի պետհամալսարանի դասախոսի աշխատանքից՝ նույն Բակո Սահակյանի աշխատակազմի աշխատողի բարեկամին կեղծ բարձր գնահատական չդնելու համար,
- դրանից հետո դիսիդենտի նման մի մարդ էր դարձել, որի համար փակվել էին պետական բոլոր մարմինները,
- Հայկը չնայած բոլոր դժվարություններին իր ընկերների հետ քաղաքական կուսակցություն է ստեղծել ու կարևոր հարցերում քննադատել իշխանություններին,
- Հայկը նա է, ով անընդհատ նշում է Արցախի վերնախավի ունեցվածքի ու դրան ոչ համարժեք պատասխանատվության մասին, սոցիալական արդարության հարցեր է բարձրացնում,
- Հայկը նա է, ով երևի միակն էր, որ ապրիլյան պատերազմի օրերին որպես պատգամավոր ակտիվ շփվում էր լրատվամիջոցների հետ և փորձում տեսակետ արտահայտել դեպքերի մասին,
- Հայկը նա է, ում հեռախոսահամարը կարելի է հանգիստ տալ, երբ արտասահմանից մարդիկ են գալիս և ուզում են Արցախում շփվել ակտիվ քաղաքացիական շերտի հետ,
- Հայկը ամեն անգամ Ազգային Ժողովում բարձրացնում է տեղական ինքնակառավարման պրոբլեմները, որ համայնքները փող չունեն սեփական կարիքների համար,
- նույնիսկ այդպիսի բրգաձև համակարգ ստեղծած լինելով՝ ապրիլի դեպքերի ժամանակ պարզ դարձավ թե ինչքան կարևոր էր գոնե մեկ ընդդիմադիր պատգամավոր ունենալը և բազմակարծություն ունենալը ․․․,
Հայկին ծեծել են որպես մեջք չունեցող քաղաքացի՝ դրանով ջարդելով հենց Արցախի դեմոկրատիայի մեջքը։ Ընդ որում էս ամենը ավելի շուտ վախից են անում՝ այն պատասխանատվությունից, որը կախված է ապրիլին ջրի երես էլած օլիգարխիայի հանցագործությունների համար։ Բաբայանը հետ է եկել, քանի որ դուք վատ եք աշխատել, իսկ եթե նրա հետ հարց ունեք, երրորդին ինչի՞ եք խփում ․․․
․․․ սրանից ելնելով՝ կարող եք եզրակացնել, թե ինչ տխմար է այսօրվա Ստեփանակերտի էլիտան, որ նման քայլի է գնում, ինչքան հիմար է, որ չի հասկանում, որ պատգամավոր ծեծելը հարված է Արցախի անկախությանը և ինչպես է առաջին դեմքի խոսնակն ու մի խումբ մարդիկ ուրախանում այդ ծեծով՝ ԼՂՀ Սահմանադրությունը ոտնատակ տալով։
Ինչո՞ւ են ծեծել հենց Հայկ Խանումյանին

Վահրամ Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից