Կարծիք

06.06.2016 22:27


Որևէ ձևով չպետք է թույլ տալ, որ ծեծի կուլտուրան արմատավորվի Արցախում

Որևէ ձևով չպետք է թույլ տալ, որ ծեծի կուլտուրան արմատավորվի Արցախում

Որևէ արդարացում չունի իր արտահայտած կարծիքի և դրսևորած քաղաքական վարքագծի համար մարդուն ծեծելը, անկախ նրանից, թե այդ մարդու արտահայտած տեսակետները կամ դրսևորած վարքագիծը ընդունելի է, թե ոչ:
Արցախն այդպիսի ռեսուրս չունի, և որևէ ձևով չպետք է թույլ տալ, որ ծեծի կուլտուրան արմատավորվի այնտեղ` այս կամ այն հարցերը լուծելու համար:
Մեր լեզուն երբեմն երկար է եղել նաև այն պատճառով, որ մշտապես միջազգային հանրությանն ի ցույց ենք դրել Արցախի ժողովրդավարական բարձր մակարդակի գոյությունն ու առկայությունը, հետևաբար որևէ մեկին տրված չէ այդպիսի արտոնություն կամ իրավունք` խարան դաջելու այդ անվան վրա:
Ոչ մեկ չի պայքարել այնպիսի Արցախի գոյության համար, որտեղ մարդուն խոսելու համար կարող են դաժանաբար ծեծել:
Հարցեր լուծելու այս միջոցը, բացի ամոթից, ուրիշ այլ զգացողություն չի կարող առաջացնել:
Արցախի բարձրագույն ղեկավարությունը պարտավոր է մինչև վերջ բացահայտել կատարված հանցագործությունը և ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին` անկախ նրանց ով լինելուց...

Փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը