Քաղաքական

06.06.2016 18:26


ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ

Ս.թ. հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ խորհրդարանական խմբակցությունները հայտարարում են.

- կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին,

- դատապարտում ենք տեղի ունեցածը և համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն» և
«Շարժում - 88» խմբակցություններ

06 հունիսի, 2016թ.
ք.Ստեփանակերտ

Այս խորագրի վերջին նյութերը