-ՀՌԱՀ-ում հիմնականում իրենց խնդիրը կատարում են,-պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատանքները, ասել է ՀՌԱՀ անդամի թեկնածու Կորյուն Առաքելյանը։
Նշենք, որ այսօր խորհրդարանը քննարկում էր ՀՌԱՀ չորս թափուր տեղերը զբաղեցնողների հարցը։ Կորյուն Առաքելյանը, ի թիվս մյուս վեց թեկնածուների (Կարեն Վարդանյան, Հայկ Քոթանյան, Գևորգ Հարությունյան, Գոհարիկ Արշակյան, Արմեն Մկրտչյան, Արամ Մելքոնյան), հավակնում է դառնալ ՀՌԱՀ անդամ։
Պատասխանելով հարցին, թե այսօր Հայաստանում խոսքի ազատությունն ինչ մակարդակի վրա է, Կ. Առաքելյանն ասել է, թե որպես նոր զարգացող երկիր՝ մեզ մոտ խոսքի ազատությունը չի կարող այդքան բարձր մակարդակի վրա գտնվել.
-Դա ձեռք է բերվում տարիների ընթացքում։ Բայց եթե համեմատում ենք 10-20 տարի առաջվա հետ, տեսնում ենք, որ բավական զարգացում է ապրել։
«7օր»-ի հարցին, թե եթե նմանատիպ համեմատություն անենք այլ երկրների հետ, նույնպե՞ս զարգացում կարձանագրենք, Կ. Առաքելյանը պատասխանել է.
-Նրանցից բավական հետ ենք մնում։ Մեր խնդիրն այն պետք է լինի, որ կարողանանք խոսքի ազատությունը բերել և ծառայեցնել մեր անվտանգության հայեցակարգին։
Խորհրդարանն ընտրում է ՀՌԱՀ անդամների

7or.am