ՀՀ ՄԻՊ գրասենյակից խորհուրդ են տալիս Խանումյանի ծեծի մասին հարցն ուղղել ԼՂՀ օմբուդսմենին
Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանինծեծի ենթարկելու առնչությամբ «7օր»–ը փորձել է կապ հաստատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին։
Օբմուդսմենի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Ռոնա Ահարոնյանն էլ նախ խոստացավ ճշտել ՄԻՊ դիրքորոշումն ու հայտնել մեզ այդ մասին, սակայն ավելի ուշ ասաց, որ դեպքի մասին մամուլից են տեղեկացել, և կարծում են, որ ավելի օպերատիվ տեղեկատվություն Արցախի օմբուդսմենը կտա.
–Կարծում եմ՝ ճիշտ ու նպատակահարմար կլինի իր հետ կապվել, իր հետ այդ հարցը քննարկել,–նշեց մամլո խոսնակը՝ հավելելով, որ ավելին ասել չի կարող։
ՀՀ ՄԻՊ գրասենյակից խորհուրդ են տալիս Խանումյանի ծեծի մասին հարցն ուղղել ԼՂՀ օմբուդսմենին
Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու առնչությամբ «7օր»–ը փորձել է կապ հաստատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին։

7or.am