Երբ մարդուն առևանգում են, դաժան ծեծի ենթարկում, սա ևս ահաբեկչություն է
Դատապարտում եմ Արցախում Հայկ Խանումյանի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը: Երբ մարդուն առևանգում են, դաժան ծեծի ենթարկում, սա ևս ահաբեկչություն է: Պարտադիր չէ՝ կրակեն կամ ռումբ պայթեցնեն, որ ասենք՝ ահաբեկչություն է տեղի ունեցել: Բայց տեղի ունեցածը ահաբեկչություն է ոչ միայն ուղղված կոնկրետ Արցախի խորհրդարանի անդամի դեմ, այլ ահաբեկչություն է ամբողջ Արցախի, հայոց պետականության դեմ: Մեղավորները պետք է արագ բացահայտվեն եւ օրենքի սահմաններում կրեն իրենց պատիժը: Իսկ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարն էլ իր այսօրվա հայտարարության համար պետք է անմիջապես պաշտոնանկ արվի: Հույս ունեմ, որ համապատասխան մարմինները կսթափվեն և արագ ճիշտ որոշումներ կկայացնեն:
Երբ մարդուն առևանգում են, դաժան ծեծի ենթարկում, սա ևս ահաբեկչություն է
Դատապարտում եմ Արցախում Հայկ Խանումյանի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը: Երբ մարդուն առևանգում են, դաժան ծեծի ենթարկում, սա ևս ահաբեկչություն է: Պարտադիր չէ՝ կրակեն կամ ռումբ պայթեցնեն, որ ասենք՝ ահաբեկչություն է տեղի ունեցել: Բայց տեղի ունեցածը ահաբեկչություն է ոչ միայն ուղղված կոնկրետ Արցախի խորհրդարանի անդամի դեմ, այլ ահաբեկչություն է ամբողջ Արցախի, հայոց պետականության դեմ:
Մեղավորները պետք է արագ բացահայտվեն եւ օրենքի սահմաններում կրեն իրենց պատիժը: Իսկ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարն էլ իր այսօրվա հայտարարության համար պետք է անմիջապես պաշտոնանկ արվի:
Հույս ունեմ, որ համապատասխան մարմինները կսթափվեն և արագ ճիշտ որոշումներ կկայացնեն:
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից